00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

Եթե արդարադատության որակը երկրում ցածր է, դա գործոն է, որ ՄԻԵԴ դիմումները շատ լինեն. Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց նախարարության գործունեության մեկ տարին:

Նախարարը, որպես տարվա ձեռքբերում, խոսեց պետական ծառայությունների մատուցման օնլայն տարբերակների մասին և նշեց, որ 2017 վերջին արդեն 67 պետական ծառայություն մատուցվում է օնլայն տարբերակով: Ի թիվս այլ ձեռքբերումների՝ նախարարն անդրադարձավ նաև առողջապահության համակարգ+քրեակատարողական համակարգ խնդիրներին և նշեց, որ այս տարի նախարարությունը պատրաստվում է առողջապահական ծառայությունը ամբողջապես հանել քրեակատարողական ծառայությունների ոլորտից:

Ըստ նախարարի՝ առողջապահական ծառայությունն այսուհետ կենթարկվի Արդարադատության նախարարությանը:

Տարվա ձեռքբերումների թվում Դավիթ Հարությունյանը նշեց նաև կոռուպցիայի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նշելով, որ դրանք մեկ ամսում հնարավոր չէ տեսնել: 

Նախարարը պայքարի մեթոդներից օրինակ բերեց ներդված շահերի հայտարարագրման ինստիտուտը, ապօրինի հարստաահարման մասին օրենքը, կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումը: Որպես կոռուպցիայի դեմ պայքարի տարբերակ՝ նախարար Հարությունյանը նաև առանձնացրեց այն, որ պաշտոնյաների համար սահմանափակվել է կանխիկ գործարքների գումարների չափը: 

Նախարարը կոռուպցիայի դեմ պայքարի այլ գործիքներ ևս բերեց, որոնք հատկապես մշակված են դատավորների, նրանց վարքագծի կանոնների համար. «Սրանք գործիքներ են, որոնք կոչվում են քաղաքականության գործիքներ: Մի շարք նոր գործիքներ ներմուծվել են, որոնք լայնացրել են առկա գործիքները»,-նշեց նախարարը: 

Լրագրողները նախարարից  հետաքրքրվեցին՝ ինչով է պայմանավորված ՀՀ-ից ՄԻԵԴ ուղարկված դիմումների առատությունն ու արդյո՞ք դա վկայում է, որ հայաստանյան արդարադատության համակարգը կոռումպացված է: Հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Եթե արդարադատության որակը երկրում ցածր է, դա գործոն է, որ ՄԻԵԴ դիմումները շատ լինեն: Բայց, որպես կանոն, դատարաններում կողմերից մեկը, որը պարտված է, դժգոհ է արդարադատությունից: Ես շատ քիչ մարդկանց եմ ճանաչում, ովքեր դատարանում պարտվում են և գոհ են արդարադատությունից: Այնպես որ, ուղղակիորեն ասել, որ դատական համակարգը կոռումպացված է, ընդունելի չէ»: 

Անդրադառնալով Նուբարաշենի կոյուղու համակարգի խնդրի արդյունքում ստեղծված իրավիճակին, նախարար Հարությունյանն ընդգծեց. «Նուբարաշենում եղել է հողի սողանք, որի պատճառով վնասվել է կոյուղու համակարգը և դրա լուծումը շատ պարզ չէ: Այն լուծումը, որը հիմա տրվում է, ժամանակավոր է: Մենք դեռևս անցյալ տարի ենք  իրականացրել նախագիծ, մենք, որպես պետական մարմին, պետք է իրականացնենք գնում: Պատասխանատու ենք ստեղծված իրավիճակի համար, բնականաբար, պատասխանատու ենք, մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր թերության համար: Մենք պատասխանատու ենք առողջապահության վատ որակի համար, շենքային խնդիրների համար, պատասխանատու ենք բազում այլ խնդիրների համար: Բայց միայն պատասխանատու չենք, մենք նաև  անում ենք քայլ»: 

 

դիտվել է 756 անգամ
Լրահոս
21 Հուն
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար «Աջից, Ձախից». հեղափոխության երգչի նոր երգը (տեսանյութ) Ինչ հնարավորություններ ունի Су-30СМ-ն, որը ցանկանում է գնել ՀայաստանըԿոռուպցիաի հասցրած վնասը Հայաստանի բնությանը. France 24-ի անդրադարձըՀայտնի դերասան Յուրի Արոյանին մահացած են գտել (տեսանյութ)
Ամենադիտված