00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վե՛րջ. լռում ենքՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան ԲաբայանՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԴավիդ Յուրչենկոն կվիրահատվի ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը «Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով

Հայաստանի օդային դարպասների մշուշոտ ճակատագիրը

2013 թվականից Հայաստանն անցում է կատարել բաց երկնքի քաղաքականությանը: Այսօր արդեն մեր երկիրը հավակնում է «տարածաշրջանային ներկայացուցչության» դերի, սակայն այդ  կարգավիճակն ամրագրելու առումով կարևոր դեր է խաղում Հայաստանի օդանավակայանների որակը: Այսօր միջազգային չափանիշներին համապատասխանում են երկու՝ Զվարթնոց և «Շիրակ» օդանավակայանները:
 
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և իր ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Այս օդանավակայանը կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտանքային միջազգային օդանավակայանը, բացի այդ՝ այն եղանակային ոչ բարենպաստ պայմանների և արտակարգ իրավիճակների դեպքում փոխարինում է «Զվարթնոց» օդանավակայանին: «Շիրակ»-ի գլխավոր խնդիրը ներդրումների ներգրավման ոչ բավարար դինամիկան է: Միակ ներդրողը շարունակում է մնալ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացնելու է շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն դոլարը կներդրվի ընթացիկ տարվա ընթացքում:
  
Հայաստանի մյուս փոքր օդանավակայանները փաստացի մատնված են բախտի քմահաճույքին: Օրինակ՝ Մարտունու օդանավակայանը, որը գործել է 1960-1980-ական թվականներին, այսօր դարձել է ասֆալտի գործարան և արոտավայր: Ընդհանրապես, Գեղարքունիքի մարզում խորհրդային տարիներին 3 օդանավակայան կար՝ Գավառում, Վարդենիսում եւ Մարտունիում (այս ցուցանիշով այն զիջում է միայն Սյունիքին, որտեղ 4 օդանավակայան է կառուցվել) Դրանք վաղուց ծառայում են գյուղատնտեսական նպատակների՝ արոտ ու վարելահող են դարձել, չիմացողն էլ դժվարությամբ կհասկանա, որ տեղանքը նախկինում օդանավակայան է եղել: Նույնը կարելի է ասել Գավառի օդանավակայանի մասին, որից միայն ավերակներ են մնացել, սակայն այս կառույցը երեքից միակն է, որի հողի նպատակային նշանակությունը՝ կատեգորիան, թեկուզ մասամբ, մինչ օրս չի փոխվել, այն մնում է օդանավակայան: Այլ հարց է, թե փաստացի ինչի է ծառայում այդ հողը:
 
Մյուս կողմից, ինչը, թերեւս, շատ ավելի կարեւոր է, անհրաժեշտ է հասկանալ, թե, մասնավորապես, փոքր ավիացիայի զարգացման համար նախկինից մնացած ինչ ենթակառուցվածքներ ունի մեր երկիրը: Պարզ է, որ ավելի հեշտ է վերականգնել եղածը, քան կառուցել նորը: Ներքին ու փոքր ավիացիան Հայաստանի պես լեռնային ռելիեֆ ունեցող երկրում ոչ միայն ավտոմոբիլային տրանսպորտի այլընտրանք կարող է լինել, այլեւ հաստատապես կնպաստի թե՛ տուրիզմի զարգացմանը, թե՛ կմասնակցի գյուղատնտեսական աշխատանքներին ու արտակարգ իրավիճակների ժամանակ հատուկ գործողություններին: Վերջին տարիներին գործադիրը, կարծես, սկսել է գիտակցել, թե ինչ մեծ ներուժ կարող է կյանքի կոչվել օդանավակայանների վերաշահագործմամբ: Բայց փաստ է, որ այս պահին վերակենդանանալու ճանապարհին է միայն Կապանի օդանավակայանը: Սյունիքի ու Տավուշի նման մարզերում տեղական նշանակության գծերի վերագործարկումը բնակչության համար կարող է թեթեւացնել մայրաքաղաք հասնելու նպատակով երկար ճանապարհ անցնելու բեռը, իսկ ավելի մեծ առումով՝ զարկ տալ մարզեր-Երեւան տնտեսական կապին եւ ընդհանրապես մարզային տնտեսությանը: Ընդ որում. Սյունիքում հնարավոր է ևս մեկ օդանավակայան ունենալ, եթե ճիշտ օգտագործվի Մեղրու նորաբաց ԱՏԳ-ի ռեսուրսը: Միջազգային փորձը հուշում է, որ հնարավոր է Մեղրիում հայ-իրանական գործակցության շրջանակում նոր օդանավակայան կառուցել և այն հանձնել կոնցեսիոն կառավարման՝ ինչու ոչ՝ հենց իրանական ընկերության:
 
Օդանավակայանների հարցը «աքիլլեսյան գարշապար» է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի համար: Սա կարևոր է, քանի որ անվտանգության համատեքստում Երևանն ու Ստեփանակերտը միմյանցից չի կարելի զատել: Արցախում ներդրումների հայթայթման խնդիրը շատ արագ լուծվեց, սակայն մինչ օրս օդանավակայանը չի շահագործվում: Ընդ որում, ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից կան ճնշումներ, այլ՝ այն, որ միջազգային կառույցների կողմից են ճնշումներ նկատվում: Իհարկե, Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կարող է ապահովել այդ քաղաքացիական թռիչքների անվտանգությունը, ինչպես դա արվում է, օրինակ, Ալբանիայում, որտեղ առկա է նմանատիպ կոնֆլիտ սերբական կողմի հետ: Փորձագետները, սակայն, գտնում են, որ այդ թռիչքների ապահովումը կարող է իրականացվել ԼՂՀ-ում որևէ երկրի խաղաղապահների առկայության դեպքում: նախորդ տարի Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ը, որի մեջ մտնում է նաև Հայաստանը, ՄԱԿ-ից ստացավ խաղաղապահ առաքելությամբ հանդես գալու թույլտվություն: Չի բացառվում, որ ՀԱՊԿ-ի առաջին խաղաղապահ առաքելությունն իրականացվի հենց Ստեփանակերտի օդանավակայանում, և այդ պատրվակով ռուս խաղաղապահները հայտնվեն ԼՂՀ-ում: Դրանով իսկ Ռուսաստանը դուրս կգա Իրանի սահման: Ռուսաստանը նման կերպ վարվել է Մերձդնեսթրում, խաղաղապահներին տեղակայելով 14-րդ օդանավակայանի տարածքում: Սա բարդ քաղաքական կոնյուկտուրային հարց է, և այս պարագայում դժվար է ասել՝ ինչ կշահենք և ինչ կկորցնենք:
 
Ակնհայտ է, որ  փոքր ավիացիայի հետ կապված լուրջ ուսումնասիրություններ են հարկավոր՝ թիրախավորված օդանավակայանների պայմանները գնահատելու և կոնկրետ հաշվարկներ կատարելու համար: Բացի այդ, էլ ավելի ակտիվ աշխատանք պետք է տարվի մասնավոր գործընկերների հետ՝ հնարավոր համագործակցություն ծավալելու նպատակով:
 
Ստելլա Խաչատրյան
 
 
դիտվել է 6251 անգամ
Լրահոս
22 Սեպ
Ալաշկերտի մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքիցՎե՛րջ. լռում ենքՃՏՊ Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկումԿան խանգարողներ, բզբզողներ, բայց Ծառուկյանը պաշտոնի համար գլուխ չի ջարդում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Ռիհաննան դեսպան է նշանակվելՔաղաքապետի թեկնածուների բանավեճը. ՈՒՂԻՂUcom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակմանՆիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքական կյանքում բացառել անձնական բնույթի վիրավորանքներըԿանադայի վարչապետը մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովինԵրևանի ավագանու ընտրություններում հաղթանակի դեպքում ԲՀԿ-ն բոլոր ծրագրերի շուրջ աշխատանք է տանելուՄենք պետք է ՀՀ քաղաքացիների առջև բացենք նաև Ազգային Ժողովի դռները. Նիկոլ ՓաշինյանԵրևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի վերջին օրը շրջեց վարչական շրջաններում Մեր հեղափոխության ժամանակ էր մեկ էլ այսպիսի տոնական տրամադրություն եղել. Նիկոլ ՓաշինյանՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան Բաբայան«Իմ քայլը» հեղափոխության տրամաբանական շարունակությունն է. Հայկ ՄարությանըՎարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրելՓրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածքԼիոնում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Նախագահ Սարգսյանը մասնակացել է Անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլեւս երբեք չեն փակվի. Նիկոլ ՓաշինյանԱրարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումներիՎարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծություններըՍփյուռքի նախարարը Դամասկոսում ունեցել է մի շարք հանդիպումներԱնկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհավորական ուղերձ է հղելՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Լուիզա Ներսիսյանը և դիզայներ Դիանա Շատվերյանը՝ համատեղ ֆոտոշարքում (տեսանյութ) Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԳոհար Ավետիսյանը՝ հայկական ոճով (լուսանկարներ, տեսանյութ)Դավիդ Յուրչենկոն կվիրահատվի ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը «Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով Մխիթարյանը վնասվածք է ստացելԿրքոտ Էմիլի Ռատաժկովսկին ողջունում է անկողնուց (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի ֆուտբոլիստների շարքում 33-րդն է «Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի էGALLUP. Երևանի ավագանու ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությունը կստանա «Իմ քայլը» Անկախության 27-ամյակը Երևանում. ՈւՂԻՂ «Տրիոն» մերժեց. ո՞րն է պատճառը Պրեմիերա՝ «Այն իրոք շատ սպասված էր». Սյուզաննա Մելքոնյան Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում «Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում». ՀՀ անկախությունը չճանաչած 3 երկրներից 1-ը շնորհավորական ուղերձ է հղելԱգուերոն երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետՀայտարարում եմ՝ նման բան չի եղել. Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմին վառելիքի չարաշահումների մասին
Ամենադիտված