Ֆրանսիայում 3 սպիտակ վագրիկներ են ծնվել (տեսանյութ)
OtherՖրանսիայի Ամնեւիլ կոմունայի կենդանաբանական այգում ծնվել են երեք սպիտակ վագրիկներ, ինչպես նաեւ սպիտակ ռնգեղջյուր: Այդ մասին հայտնել Է BFMTV-ը: Նշվում Է, որ բոլոր ձագերը լույս աշխարհ են եկել այս ամսին, եւ դրանցից յուրաքանչյուրը հազվագյուտ գույն ունի:
Արենկա սպիտակ ռնգեղջյուրը ծնվել Է փետրվարի 1-ին եւ կշռել Է գրեթե 40 կիլոգրամ: Երեք սպիտակ վագրիկները, որոնց մայր վագրն իր մեջ կրել Է 110 օր, ծնվել են փետրվարի 5-ին:
Արու փոքրիկին տվել են Մոհան անունը, իսկ նրա քույրերին անվանել են Ռանի եւ Ռաջա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Un rhinocéros et trois tigres blancs dévoilés par le zoo d'Amnéville pic.twitter.com/i4xCitJToX
— BFMTV (@BFMTV) 20 февраля 2018 г.