«Գանձասար-Կապան»-ը նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել (լուսանկարներ)
Спорт«Գանձասար-Կապան»-ը նոր համալրում ունի։ Ակումբի հետ 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել կամերունցի կիսապաշտպան Դևիդ Տահնյա Վիրիկոմը։ Այս մասին տեղեկացնում է Կապանի թիմի մամուլի ծառայությունը:
27-ամյա կիսապաշտպանը խաղացել է Իրանի բարձրագույն խմբի առաջնության «Ռաֆ Ահան», «Նաֆթ Թեհրան», «Փադիդե» ակումբներում։
Վիրիկոմը կենտրոնական կիսապաշտպան է, կարող է խաղալ նաև ենթահարձակվողի դիրքում։
Դևիդը ժամանակին հանդես է եկել նաև Կամերունի երիտասարդական հավաքականում։