00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

ՀՀ վարչապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ կառավարությունում  կայացած խորհրդակցությանը քննարկվել են կառուցապատման թույլտվության ընթացակարգերի պարզեցմանն ու շինարարության ոլորտի զարգացմանը  վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են կառուցապատող և շինարարարական ընկերությունների և  համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է շինարարության ոլորտի զարգացումը ու նման պարբերական հանդիպումների ձևաչափով պատրաստ է քննարկել առկա խնդիրների լուծմանը և բիզնես ծրագրերի խթանմանը միտված առաջարկությունները:

Կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ոլորտի օրենսդրական և գնագոյացման նորմատիվային դաշտերի բարելավմանը, հարկային վարչարարության պարզեցմանը, կադաստրային ընթացակարգերի հստակեցմանը և մի շարք այլ ուղղությունների:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ մեկ շաբաթվա ընթացքում կառուցապատողների հետ մանրամասն քննարկել բարձրացված խնդիրների հնարավոր լուծումները, իսկ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ ամփոփել քննարկումների արդյունքները և զեկուցել իրեն: Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ շինարարության ոլորտի հետ առնչվող պետական մարմինների աշխատանքում իրականացվող բարեփոխումները և նրանց կողմից ներկայացվող առաջարկությունները միտված են այս բնագավառի զարգացման խթանմանը: «Բոլոր առաջարկությունները մենք դիտարկում ենք օրինապաշտ հարկատուի վրա ազդեցության տեսանկյունից. եթե կոնկրետ փոփոխությունը էֆեկտիվ է լինելու ոչ օրինապաշտ հարկատուին հարկային դաշտ բերելու առումով, բայց  օրինապաշտ հարկատուն դրանից  տուժելու է,  այդ առաջարկը մերժվում է՝ անկախ  դրա հրապուրիչ լինելուց», -ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը  կառուցապատողների և շինարարների ուշադրությունը հրավիրել է նաև մարզերում  զբոսաշրջային ու ենթակառուցվածքների ոլորտներում զարգացման հնարավորությունների վրա. «Ես կարծում եմ, որ մենք կառուցապատման մեջ (ոչ միայն քաղաքաշինություն, բնակարանաշինություն)  ունենալու ենք բավական հետաքրքիր դաշտեր, որոնք լցնելու խնդիր է լինելու. դրանք հյուրանոցներն են, զբոսաշրջային ենթակառուցվածքները: Ջերմուկում, Ծաղկաձորում մենք շատ հետաքրքիր իրավիճակ ունենք: Օրինակ, Ջերմուկի դեպքում՝ հյուրանոցները կառուցում են, ինչը ֆանտաստիկ ծանր բիզնես է, շատ երկար վերադարձվող փող, այդտեղ փողը ներդնում են, ենթակառուցվածքային որևէ բան չենք սարքում, որը 2 տարվա մեջ հետ է վերադարձվում: Ուշադրություն դարձրեք Վանաձորի վրա, Գյումրու վրա. մինչև դեկտեմբերի 7-ը Գյումրու կենտրոնը, հրապարակը, հարակից փողոցը, ամեն ինչը բերում ենք շատ լավ վիճակի: Մենք իրականում այդպիսի բիզնեսներ ունենք, որոնց մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ է: Մի կենտրոնացեք միայն բնակարանաշինության վրա»:

դիտվել է 469 անգամ
Լրահոս
21 Հուն
Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար «Աջից, Ձախից». հեղափոխության երգչի նոր երգը (տեսանյութ)
Ամենադիտված