ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Լեհական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանով

Տնտեսություն

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում փետրվարի 19-ից 20-ը կայացել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը։

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,

հանձնաժողովի հայկական կողմի նախագահն էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, լեհական կողմի նախագահը՝ Լեհաստանի Հանրապետության ձեռնարկատիրության և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Տադեուշ Կոսչինսկին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ամփոփելով նիստի աշխատանքները, նշել է. «Միջկառավարական հանձնաժողովի այս նիստը շատ գործնական բնույթ էր կրում. երկու կողմերը ներկայացրեցին վերջին տարիներին իրենց երկրների տնտեսական զարգացման միտումները,  դիտարկեցինք նաև մեր երկրների տնտեսությունների առավելությունները, ներուժ ունեցող ոլորտները և դրանց համադրման հնարավոր ուղիները։ Հայկական կողմը մասնավորապես ներկայացրեց արտահանելի տնտեսության ձևավորմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլերը։ Հաշվի առնելով լեհական տնտեսության առանձնահատկությունները՝ որպես փոխգործակցության հնարավոր ոլորտներ, առանձնացրեցինք դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ագրոբիզնեսը և վերականգնվող էներգետիկան։ Ցանկանում եմ ընդգծել, որ լեհական բիզնեսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ բավական մեծ էր։ Մի շարք ընկերությունների հետ քննարկեցինք Հայաստանում ներդրումների հնարավորությունները, այդ թվում՝ դեղագործության, գինեգործության ոլորտում, նաև կենցաղային մաքրող միջոցների համատեղ արտադրության հնարավորությունը»։ 

Ըստ Հովհաննես Ազիզյանի՝ քննարկումների ընթացքում լեհական կողմը նշել է, որ դիտարկում է Հայաստանը որպես շահեկան հարթակ՝ իրանական և եվրասիական շուկա մուտք գործելու համար՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով նման հարթակ հանդիսանալու հայկական ապրանքների համար՝ մուտք գործելու ԵՄ շուկա:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության ոլորտին. Կողմերը նշել են, որ արձանագրվել է զբոսաշրջային այցելությունների երկկողմանի աճ: Մասնավորապես 2017 թվականին Լեհաստանից Հայաստան ներգնա այցելությունների թիվն աճել է 40%-ով։ Լեհական կողմն առաջարկել է կազմակերպել տուրօպերատորների և լրագրողների ճանաչողական այց Հայաստան։ Նշվել է նաև, որ Լեհաստանի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում միջտարածաշրջանային զբոսաշրջային արդյունքը։

Համաժողովի շրջանակներում հայկական կողմը քննարկումներ է ունեցել Լեհաստանի զարգացման բանկի և Ներդրումների ընդլայնման ֆոնդի հետ: Արդյունքում վերջիններս պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել այն լեհական ընկերություններին, որոնք արտադրութուններ կհիմնեն Հայաստանում՝ տրամադրելով արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ և իրականացնելով համատեղ ներդրումներ։

Նիստի շրջանակներում կայացել է B2G ձևաչափով գործարար համաժողով, որին մասնակցել են Լեհաստանի գործարար համայնքի  100-ից ավելի ներկայացուցիչներ:  Համաժողովի  ընթացքում ՀՀ պատվիրակության կողմից լեհ գործարարներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային գրավչության, ազատ տնտեսական գոտիների, զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտների վերաբերյալ շնորհանդեսներ:

«Լեհաստանի գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարի տեղակալ Ռիշարդ Զարուդշկիի հետ քննարկել ենք երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր, առաջարկել ենք ուսումնասիրել անասնապահության և թռչնաբուծության ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը՝ հետագայում արտադրանքը դեպի ԵՏՄ այլ երկրներ և Իրան արտահանելու հեռանկարով: Այցի շրջանակում կազմակերպվել է նաև գործարար համաժողով, որի ընթացքում մենք լեհ գործարարներին ներկայացրել ենք հինգ հիմնական ներդրումային ուղղությունները՝ ջերմոցային տնտեսություններ, ինտենսիվ այգիներ, անասնապահություն և թռչնաբուծություն, օրգանական գյուղատնտեսություն և ոչ ավանդական բանջարեղենի ու հատապտուղների արտադրություն», - նշել է Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի արդյունքում ստորագրվել է նիստի Արձանագրությունը և, ըստ ոլորտների, սահմանվել են հետագա գործակցության ուղղությունները: Ստորագրվել է նաև էներգետիկայի ոլորտում մտադրությունների վերաբերյալ հուշագիր, որով լեհական ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել Հայաստանում, հողմային էներգիայի ոլորտում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխան միջոցներ ձեռնարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված