Հայ բռնցքամարտիկներից 2-ը հաղթանակ են տոնել Ստրանջայի մրցաշարում
СпортԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականի անդամները:
Մրցումային 3-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից՝ 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթեց բուլղարացի մարզիկին, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտվեց Բրազիլիայի ներկայացուցչին:
Ավելի վաղ հաղթանակ էր տոնել գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը պարտվել էր:
Հայաստանի 5 ներկայացուցիչ քառորդ եզրափակչում են: Փետրվարի 23-ին իր առաջին մենամարտը կանցկացնի 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով հաղթանակի դեպքում կապահովի առնվազն բրոնզե մեդալ: