Կինն ամուսնալուծությունից հետո հրկիզել է տունը՝ վնաս հասցնելով ևս 19 տան (տեսանյութ, լուսանկարներ)
VideoԱՄՆ-ի քաղաքացի, 41-ամյա Անդրիանա Սեթերլին, ով ամուսնալուծվելու հետեւանքով կորցրել էր տունը, այնտեղից հեռանալուց առաջ ներքնակները դրել է հատակին ու կրակի մատնել դրանք։ Այս մասին հայտնում է Metro պորտալը։
Դեպը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի Հիրամ քաղաքում։ 911 ծառայությանը հրդեհի մասին հայտնել է Անդրիանան անձամբ։ Հարևաններն այդ ժամանակ քնած են եղել։
Մոտ 30 հրշեջներ ուղևորվել են դեպի այրվող շենք և տարհանել հարևաններին, ովքեր հուսահատ կերպով փորձել են փրկել իրենց տները ոչնչացումից։
Կրակը 715 հազար ֆունտի վնաս է հասցրել, վնասվել են 20 տներ։