Նորից վարկ ենք վերցնում
PoliticalԿառավարության այսօրվա նիստի ընթացքում գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը հավանություն տվեց ՀՀ-ի պետական պարտքը ավելացնելու մասին նախագծին։
Մասնավորապես, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը Կառավարության համաձայնությանը ներկայացրեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծ, որն էլ արժանացավ Կառավարության հավանությանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՎԶԵԲ-ից հերթական վարկ վերցնելու մասին վարկային համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2017 թ. նոյեմբերի 20-ին, ուստի այժմ անհրաժշետ է այս օրենսդրական նախաձեռնությունը համապատասխան կարգով ուղարկել ՀՀ Ազգային ժողով։
Վերցված վարկով նախատեսվում է կարգավորել Գեղարդալիճ, Մեղրի, Բաղրամյան-Նորակերտ և Քաղցրաշեն ինքնահոս համակարգերում առկա խնդիրներն ինչպես նաև իրականացնել ջրօգտագործման ոլորտում մի շարք աշխատանքներ։
Հետաքրքական է, որ վարկառու կազմակերպությունը՝ ՎԶԵԲ-ն է սահմանել խաղի կանոնները և զգուշացրել դրանք չփոխելու անհրաշետության մասին՝ հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար։