Դեղին ու կարմիր քարտերի թվով Ռամոսը ռեկորդակիր է Իսպանիայի առաջնությունում (տեսանյութ)
ՏեսանյութերԻսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված «Լեգանես»-«Ռեալ» խաղում Սերխիո Ռամոսը դեղին քարտ է ստացել:
Այս քարտը Իսպանիայի հավաքականի պաշտպանի համար163-րդ էր առաջնությունում: Այս ցուցանիշով Ռամոսը դարձել է ռեկորդակիր:
Ռամոսը առաջատար է նաև Պրիմերայի պատմության ընթացքում գրանցված կարմիր քարտերի քանակով՝ 19 անգամ:
Այս խաղում պաշտպանը դարձել է նաև գոլի հեղինակ: Իրացրած 11 մետրանոցը 31-ամյա ֆուտբոլիստի համար 54-րդն էր Իսպանիայի առաջնությունում: Պաշտպանների շրջանում գրանցված գոլերի քանակով Ռամոսը բարձրացավ երկրորդ տեղ՝ շրջանցելով Ֆերնանդո Հիրոյին: Պաշտպաններից Լա լիգայում խփած գոլերի քանակով Ռամոսին գերազանցում է միայն Ռոնալդ Կումանը:
Աղբյուր՝ TwitterPedro Martin: