00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելՀայտնի է, թե ինչքան գումար են ծախսել ընտրությանը մասնակցող ուժերը. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը 55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետելՄի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է ՓաշինյանինԱվագանու 987 թեկնածուից 360-ը կին էԸնտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդումՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ«Որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել սոցիալական ցանցերում»

Փոստանջյանը բողոք-դիմում է ուղարկել Սվիտալսկուն, Միլսին և այլ պաշտոնյաների

ՀՀ-ում ՝ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան պարոն Պյոտր Սվիտալսկուն
 
Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսին
 
Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտին
 
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մաթիաս Քիսլերին
 
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին
 
Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջովաննի Ռիչուլլիին
 
Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եժի Մարեկ Նովակովսկիին
 
Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Եվա Վրաիլային
 
Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերին
 
Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիեվային
 
Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին
 
Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մարտին Ֆրեդրիկսոնին
 
Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պետր Միկիսկային
 
Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սորին Վասիլեին
 
Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Սագանելիձեին
 
 
 
                                                                Բողոք-դիմում
 
2018 թվականի փետրվարի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից Զարուհի Փոստանջյանը ստացել է երկու գրություն, որով հայտնում են հետևյալը.
 
 
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով հարուցվել է թիվ 13171818 քրեական գործը:
13171818 քրեական գործը ընդունվել է վարույթ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժնի կողմից:
13171818 քրեական գործի շրջանակում 2018 թվականի փետրվարի 22-ին Զարուհի Փոստանջյանին ծանուցագրով հրավիրում են որպես վկա հարցաքննության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժին ավագ քննիչ Է.Հ.Հովհաննիսյանի մոտ:
 
 
Ակնհայտ է, որ ՀՀ իրավապահ մարմինները դրսևորում են հովանավորչություն Տարոն Մարգարյանին և նրա Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակի անդամների նկատմամբ` երբ որակում են նրանց արարքները որպես խուլիգանություն և ծեծ:
 
 
Մինչդեռ Երևանի ավագանին, որը տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմին է, նրա անդամները՝ իշխանության ներկայացուցիչներ, հետևաբար՝ տվյալ անդամների նկատմամբ բռնության գործադրումը, նրանց կարծիքը` քաղաքական դիրքորոշումը արտահայտելը և ազատ տեղաշարժվելը արգելելը, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ սեքսուալ գործողություն իրականացնելը, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին նիստերի դահլիճից բռնությամբ առևանգելը, նրանց նկատմամբ հոգեբանական ճնշում իրականացնելու նպատակով, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների աշխատանքային իրերը դահլիճից հանելը, Մարինա Խաչատրյանի հեռախոսը խլելը և կոտրելը, հոգեբուժարանից բուժակներ կանչելը և այդ բուժակների հերթապահելը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների թիկունքում ընդմիջման ու նիստի ընթացքում և լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելը՝ որակելը որպես ծեծ և խուլիգանություն և մասնավոր մեղադրանքի հիմքով քրեական հետապնդում իրականացնելը, հանրային մեղադրանքի տիրույթում գտնվող քրեական գործով բացահայտ մատնանշում են, որ ՀՀ իրավապահ մարմինները հրաժարվում են իրականացնել իրենց վերապահված ուղղակի (պոզիտիվ) պարտականությունները:
  
Սույն որոշումները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է իրականացնել քրեական հետապնդում, որի հետևանքով խոչընդոտվում են «Երկիր Ծիրանի» կուսակցության, լրատվամիջոցների գործունեությունը և կանանց իրավունքները: Ինչն իր հերթին հանգեցրել է Երևանի քաղաքապետարանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարման՝ շարունակական բնույթ կրող իրողության:
  
Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Երևանի ավագանու 13 փետրվարի 2018 թվական հերթական նիստի ժամանակ Տարոն Մարգարյանի, նրա աշխատակազմի և Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից իրականացված գործողություններին.
  
Ճիշտ գնահատական չտալը ըստ ներքոնշյալի` ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 131՝ Մարդուն առևանգելը, Հոդված 139` Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, Հոդված 143` Քաղաքացիների իրավահավասարության խախտելը, Հոդված 161` Կուսակցության գործունեությանը խոչընդոտելը, Հոդված 164` Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, Հոդված 308` Պաշտոնական լիազորությունների չարաշահումը, Հոդված 309.1՝ Խոշտանգումը, Հոդված 316` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը,
ՀՀ քրեական օրենսգրքի վերը թվարկված հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնելը, խախտել են Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հետևյալ հիմնարար իրավունքները և ազատությունները:
 
Հայաստանի Հանրապետությունը, ստանձնելով միջազգային պարտականություններ, խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) մի շարք հոդվածներ:
 
Այսպես, Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված` մարդու իրավունքները հարգելու պարտականությունը ոտնահարվել է:
 
Հանրահայտ փաստերը` Երևանի ավագանու 13 փետրվարի 2018 թվական նիստի ընթացքում նկարագրված բռնությունները, որոնք լուսաբանվել են լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչների և սոցիալական ցանցերի օգտատերերի միջոցով, և որոնք դատապարտվել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, պատշաճ պաշտոնական արձագանքի չեն արժանացել:
 
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ձախողել է իրականացնել իր պարտավորությունները՝ ոտնահարելով մարդու իրավունքները հարգելու պարտականությունը: Խախտվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը` խոշտանգումների արգելումը, 5-րդ հոդվածը` ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, 10-րդ հոդվածը` արտահայտվելու ազատության իրավունք և 14-րդ հոդվածը` խտրականությունից զերծ լինելու իրավունք:
 
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ սեքսուալ գործողություն իրականացնելը խախտել է Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնությունների և ընտանեկան բռնությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին (Ստամբուլյան կոնվենցիա):
 
 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դիմում է ժողովրդավարության ջատագով Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպաններին և ուշադրություն հրավիրում քաղաքական դիրքորոշման հետապնդման և կանանց դեմ բռնության շարունակական բնույթ կրող իրողությանը և հայցում միջոցների ձեռնարկում՝ պատասխանատվության կանչելու Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ նրանց կողմից միջազգային պարտականություններից հրաժարվելու վերաբերյալ:
  
Բողոքի առնչությամբ համացանցային հրապարակումներ՝
  
 
https://www.facebook.com/azatutyun/videos/1821305157914853/
 
https://www.azatutyun.am/a/29050664.html
 
https://youtu.be/Md52DfrZANY
 
 

 

 

դիտվել է 2443 անգամ
Լրահոս
23 Սեպ
Կյանքիս ամենախախանդ ընտրության օրը Երևանում… Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Պատրաստվեք ԱԺ ընտրությունների. Ալեն Սիմոնյան ՄԻՊ-ն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ է ստացել Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելԸնտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը«Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին Քվեարկության ամբողջ ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Ավագանու ընտրություններին այդպես էլ չմասնակցեցին ՀՀ պաշտոնաթող երեք նախագահներըՀայտնի է, թե ինչքան գումար են ծախսել ընտրությանը մասնակցող ուժերը. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն էՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ«Գելափ»-ական արդյունքները փուչիկի պես պայթում են20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը 55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետելՍարգիս Ադամյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է ՓաշինյանինԱվագանու 987 թեկնածուից 360-ը կին էԸնտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդումՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբժամը 18:00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ «Որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել սոցիալական ցանցերում» Ես Արտակ Զեյնալյանին շատ եմ սիրում. Կարպիս Փաշոյան«Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը նույնիսկ հայտացուցակում չկա Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 34,72 %-ը. ԿԸՀ Կրկնաքվեարկության դեպք է արձանագրվելՊայթյուն Փարիզում. տուժել է 6 զինվորականԸնտրացուցակում մահացած անձի առկայությունը հաստատվել է. Բիչախչյան «Ակնոցներդ կջարդե՛մ». ԲՀԿ-ի վստահված անձը սպառնացել է դիտորդինՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանյան ընտրություններինՀանձնաժողովի ՀՅԴ-ական անդամը մի տղամարդուց գումար է ստացելՎրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու Ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը՝ L.O.L. Surprise-ի մոդել (տեսանյութ, լուսանկարներ)«Ես ռայոնից եմ եկել, ուզում եմ անպայման ընտրեմ, մի հատ դասավորեք, էլի...» Լրագրողը բեյջ չի ունեցել. կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում. ԽԱՊԿՍա պատմական հնարավորություն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Պապիկ-տատիկների տեսողությունն ա կտրուկ լավացել». Արարատ ՄիրզոյանԸնտրակաշառքի դեպքով 3 քրեական գործ է հարուցվելԱնձնագրային վարչության պետը պարզել է, որ Վահան Բաբայանի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Հայկ Մարությանը մոռացել է ՀՀԿ-ական ընտրակեղծարարներինՌիհաննան դեսպան է նշանակվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև՝ նույնքան կնվազի ԿԸՀ տվյալները՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ. քանի քաղաքացի է ընտրելԳարեգին Բ-ի և Նիկոլ Փաշինյանի «պատմական լուսանկարը» Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին Lamborghini Huracan-ը դարձել է հիպերքար՝ 850 ձիաուժ հզորությամբ շարժիչով (տեսանյութ, լուսանկարներ) Վիճաբանություն ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև
Ամենադիտված