Օլիմպիական խաղեր Գերմանիայի հավաքականը ոսկե մեդալների քանակով անձնական ռեկորդ սահմանեց
SportՓհենչհանում շարունակվում է 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը:
Գերմանիայի հավաքականը նվաճեց 13-րդ ոսկե մեդալը այս օլիմպիական խաղերում և բարելավեց սեփական ռեկորդը: Գերմանիան ռեկորդային ոսկե մեդալը նվաճեց դահուկային երկամարտում (4х5 կմ փոխանցումավազք) գրանցած արդյունքով:
Նախկինում՝ Օլիմպիական խաղերում գերմանացիների գրանցած լավագույն արդյունքը 12 ոսկե մեդալն է: Այս արդյունքը գրանցվել էր Նագանո-1988-ում և Սոլթ Լեյք Սիթի-2002-ում:
Այս Օլիմպիական խաղերում Գերմանիան մեդալային հաշվարկում ընթանում է երկրորդ տեղը (13-7-5) և զիջում է Նորվեգիային (13-12-9):