«Գանձասար-Կապան»-ը ոչ ոքի է խաղացել «Ուրալ»-ի հետ
СпортԿիպրոսում մարզումային հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» վերջին ստուգողական խաղում մրցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հետ: ԻՄրցավեճն ավարտվել ոչ ոքի՝ 0:0 հաշվով:
Առաջին խաղակեսում կապանյան թիմի կազմից չի կարողացել 11 մետրանոցն արդյունավետ իրացնել Արա Խաչատրյանը: «Ուրալ»-ի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը, իսկ Էդգար Մանուչարյանը հանդիպմանը չի հայտավորվել:
«Գանձասար-Կապան»-ը ուսումնամարզական հավաքի ընթացքում 7:1 հաշվով առավելության էր հասել շվեյցարական «Սիերե»-ի և 2:1 հաշվով՝ լեհական «Ռուսխ»-ի նկատմամբ:
Կապանյան ակումբը վաղը կվերադառնա Երևան ու կշարունակի նախապատրաստվել փետրվարի 28-ին վերսկսվող Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: