150 հազար դոլարանոց ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին է (ֆոտո)
Emergency CaseShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:00-ի սահմաններում Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ Շիրակ հյուրանոցային համալիրի մոտ, բախվել են BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի, BMW X5 մակնիշի 35 SQ 154 համարանիշի, Lexus մակնիշի 88 NO 888 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե ճաղավանդակներին, այնուհետև խաչմերուկը կարգավորող լուսակիրին և կողաշրջվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկութունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է. հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նշված վթարը այս տավա ամենաթանկ վթարն է, վնասը կազմում է 150 հազար դոլարից ավելի:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի տղայինն է: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Lexus-ը եղել է կայանված:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: