Զենքի շահապաշտպան խմբակցության ղեկավարը հակառակորդներին մեղադրել է Ֆլորիդայի ողբերգության շահարկման մեջ
USAԱՄՆ-ում ամենաազդեցիկ՝ զենքի շահապաշտպան խմբակցության ղեկավարը դեմոկրատներին եւ մամուլին մեղադրել է Ֆլորիդայի դպրոցի ողբերգության շահարկման մեջ, որտեղ հրաձգության հետեւանքով զոհվեց 17 մարդ:
Ուեյն Լապիերը հայտարարել է, որ օպորտունիստները փորձում են ի շահ իրենց օգտագործել փետրվարի 14-ի ողբերգությունը, որպեզի հասնեն ամերիկացիների՝ զենք ունենալու իրավունքի վերացման:
Իր հայտարարությունները Հրաձիգների ազգային ասոցիացիայի ղեկվարն արել է ամերիկացի պահպանողականների՝ Վաշինգտոնում կայացած խորհրդաժողովի ժամանակ:
Խոսելով զենք կրելու արգելքի կողմնակիցների մասին՝ Լապիերը նշել է, «Նրանք ատում են Հրաձիգների ազգային ասոցիացիան: Նրանք ատում են Երկրորդ ուղղումը»՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի Սահմանադրության ուղղումը, որը երաշխավորում է զենք պահելու եւ կրելու՝ քաղաքացիների իրավունքը, հաղորդել է BBC-ն: