00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելՀայտնի է, թե ինչքան գումար են ծախսել ընտրությանը մասնակցող ուժերը. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը 55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետելՄի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է ՓաշինյանինԱվագանու 987 թեկնածուից 360-ը կին էԸնտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդումՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ«Որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել սոցիալական ցանցերում»

Ժամանակն իմ դեմ է, իմ կինոն` ժամանակի. Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով

Սկիզբ», «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները» հանրահայտ ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, ում տարածական մոնտաժի տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի հայտնի կինոինստիտուտներում, համաշխարհային կինոյի դասականներից է: Փետրվարի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ռեժիսորի ծննդյան 80-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական երեկո անցկացվեց, որին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ Նախագահը շնորհավորեց ռեժիսորին և պատվո շքանշան հանձնեց  նրան:

«Դուք երջանիկ մարդ եք, Դուք կարողացել եք տասնամյակներ ծառայել Ձեր սիրած գործին, դրանով իսկ` հայ ժողովրդին, ասել է թե՝ Հայաստանին: Եվ այն համաժողովրդական սերը, որ կա Ձեր հանդեպ, գալիս է նաև նրանից, որ Դուք մեր ժողովրդին պարգևել եք հպարտության բազմաթիվ պահեր: Ես ինձ շատ լավ էի զգում, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում մի ընթրիքի ժամանակ մեր երիտասարդները մոտենում էին մաեստրոյին, նրա հետ էին ցանկանում լուսանկարվել, չնայած այն հանգամանքին, որ այնտեղ ներկա էին նաև բազմաթիվ այլ աշխարհահռչակ գործիչներ: Սա, մաեստրո՛, արդեն այլ մոտեցում է, սա արդեն այլ հարթություն է:

Մենք Ձեզնից ընդամենը մեկ խնդրանք ունենք՝ շարունակեք ծառայել մեր ժողովրդին, որովհետև դրանից ավելի վսեմ գործ չկա, ու խնդրում եմ փոխանցեք Ձեր փորձը մեր երիտասարդներին, մենք դրա կարիքն ունենք»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Արտավազդ Փելեշյանը շեշտեց, որ մեր երկիրը երկար տարիներ պատերազմական իրավիճակում է գտնվում: Այդ պայմաններում Նախագահը ժամանակ է գտնում կանգնել արվեստագետների թիկունքին և օգնել նրանց: Փելեշյանը խորին շնորհակալություն հայտնեց Նախագահին այդ ամենի համար:

«Ինչ լավ է, որ դու կաք: Թող աշխարհի բոլոր ուժերը Ձերը լինեն»,-մաղթեց Փելեշյանը:

Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը և միջոցառման բոլոր մասնակիցներին իրեն տոն նվիրելու համար:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, շնորհավորելով հոբելյարին, ասաց` ժամանակին մի խոսք էր շրջանառվում այն մասին, որ հայերը զարմանալի առատաձեռն ժողովուրդ են. ամերիկյան կինեմատոգրաֆին տվել են Ռուբեն Մամուլյան, ֆրանսիական կինեմատոգրաֆին տվեցին Անրի Վերնոյ, Խորհրդային կինեմատոգրաֆին տվեցին Արտավազդ Փելեշյան:

«Պետք է խոստովանենք, որ Խորհրդային կինեմատոգրաֆում ավելի ազգային և ավելի հայկական կինո, քան Արտավազդ Փելեշյանի կինոն էր, թերևս դժվար է գտնել, և, ինչպես մեծ վարպետն է ասում, թեպետ իր ֆիլմերում չկա հայերեն լեզուն, բայց այնտեղ շատ հայկական մտքեր կան»,-շեշտեց նախարարը:

Միջոցառմանը ցուցադրվեցին Արտավազդ Փելեշյանի «Մենք», «Կյանք», «Բնություն» կինոժապավենները: Հատվածներ ներկայացվեցին «Գայանե», «Կարապի լիճը» բալետային ներկայացումներից, «Տրավիատա» և «Նորմա» օպերաներից:

Ելույթ ունեցավ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, Օպերային թատրոնի երգչախումբն ու նվագախումբն ի դեմս Կոնստանտին Օրբելյանի:

Երեկոյի վերջում «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը (Գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյան) «Տարեդարձ է այսօր» երգով շնորհավորեց Փելեշյանին:

Դահլիճը լեփ-լեցուն էր և հոտնկայս շնորհավորեց վարպետին:

Փելեշյանի բոլոր ֆիլմերը հավերժականի մասին են, ամեն ինչ՝ մարդու միջոցով, մարդու մասին։Ռեժիսորը չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է, նրա համար կինոնմիանգամայն ինքնուրույն աշխարհ է։

Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկյանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստվում է վարպետի հետ պայմանագիր կնքել՝ նրա հուշերը 2020 թվականին պետական աջակցությամբ հրատարակելու համար։ Նախարարությունը պատրաստ է նաև աջակցել՝ Երվանդ Քոչարի մասին նրա ֆիլմը նկարահանելու գործում։

դիտվել է 504 անգամ
Լրահոս
23 Սեպ
Կյանքիս ամենախախանդ ընտրության օրը Երևանում… Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Պատրաստվեք ԱԺ ընտրությունների. Ալեն Սիմոնյան ՄԻՊ-ն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ է ստացել Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելԸնտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը«Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին Քվեարկության ամբողջ ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Ավագանու ընտրություններին այդպես էլ չմասնակցեցին ՀՀ պաշտոնաթող երեք նախագահներըՀայտնի է, թե ինչքան գումար են ծախսել ընտրությանը մասնակցող ուժերը. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն էՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ«Գելափ»-ական արդյունքները փուչիկի պես պայթում են20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը 55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետելՍարգիս Ադամյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է ՓաշինյանինԱվագանու 987 թեկնածուից 360-ը կին էԸնտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդումՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբժամը 18:00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ «Որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել սոցիալական ցանցերում» Ես Արտակ Զեյնալյանին շատ եմ սիրում. Կարպիս Փաշոյան«Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը նույնիսկ հայտացուցակում չկա Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 34,72 %-ը. ԿԸՀ Կրկնաքվեարկության դեպք է արձանագրվելՊայթյուն Փարիզում. տուժել է 6 զինվորականԸնտրացուցակում մահացած անձի առկայությունը հաստատվել է. Բիչախչյան «Ակնոցներդ կջարդե՛մ». ԲՀԿ-ի վստահված անձը սպառնացել է դիտորդինՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանյան ընտրություններինՀանձնաժողովի ՀՅԴ-ական անդամը մի տղամարդուց գումար է ստացելՎրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու Ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը՝ L.O.L. Surprise-ի մոդել (տեսանյութ, լուսանկարներ)«Ես ռայոնից եմ եկել, ուզում եմ անպայման ընտրեմ, մի հատ դասավորեք, էլի...» Լրագրողը բեյջ չի ունեցել. կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում. ԽԱՊԿՍա պատմական հնարավորություն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Պապիկ-տատիկների տեսողությունն ա կտրուկ լավացել». Արարատ ՄիրզոյանԸնտրակաշառքի դեպքով 3 քրեական գործ է հարուցվելԱնձնագրային վարչության պետը պարզել է, որ Վահան Բաբայանի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Հայկ Մարությանը մոռացել է ՀՀԿ-ական ընտրակեղծարարներինՌիհաննան դեսպան է նշանակվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև՝ նույնքան կնվազի ԿԸՀ տվյալները՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ. քանի քաղաքացի է ընտրելԳարեգին Բ-ի և Նիկոլ Փաշինյանի «պատմական լուսանկարը» Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին Lamborghini Huracan-ը դարձել է հիպերքար՝ 850 ձիաուժ հզորությամբ շարժիչով (տեսանյութ, լուսանկարներ) Վիճաբանություն ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև
Ամենադիտված