Ներդրումների փոխարեն միայն վարկեր ենք ստանում
Economy«Հայաստանի տնտեսության հիմնական նպատակը պատրաստի հումքի արտահանումն է, որը եղավ հիմնական պատճառն է, որի համար Հայաստանը մտավ ԵԱՏՄ: Մյուս կարևոր խնդիրը էժան էներգակիրներից օգտվելու հնարավորությունն է: Առհասարակ, ԵԱՏՄ-ի կազմում արտահանումը երկու տարվա ընթացում 50 տոկոով աճել է և առաջին անգամ մենք գերազանցել ենք արտահանման ծավալների երկու մլրդ դոլարի շեմը: Սակայն այժմ մեր առջև դրված է երեք մլրդ դոլարի արտահանման ծավալներին հասնելը, որի համար պետք է գծենք նոր ճանապարհային քարտեզ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պրոֆեսոր, տնտեսագետ Աշոտ Թավադյանը:
Տնտեսագետի խոսքով՝ ուղղակի ներդրումների առումով մեր խնդիրները դեռևս լուծված չեն և չենք ստացել այն գումարները, որոնց սպասում էինք. «Խոսքը «Նաիրիտ», «Մարս» գործարաններում արվող ներդրումների մասին է, որոնց ուղղությամբ դեռևս կան խնդիրներ»,-ասաց Թավադյանը:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշը հասել է 60 դոլարի շեմին և Հայաստանը պետք է այս տարի մարի այդ պատքից զգալի հատված, ինչով էլ պայմանավորված՝ Կառավարությունը բարձրացրեց ակցիզային հարկի շեմը:
Խոսելով Հայաստանին տրամադրվող վարկերի մասին՝ Աշոտ Թավադյանն առանձնացրեց հատկապես Ռուսաստանից Հայաստանին տրված 300 մլրդ դոլար վարկը, որը, նրա խոսքով, միտում ուներ բարձրացնել մեր բանակի պաշտպանունակությունը: «Ռուսաստանի կողմից Հայաստանին հատկացված վարկերից է նաև ատոմակայանի վերազինման համար հատկացված 30 մլրդ դոլարի վարկը»,-ասաց նա:
Խոսելով Հայաստանի ներդրումային գրավչության մասին՝ Թավադյանը նկատեց, որ ներքին ներդրումների առումով՝ մենք խնդիրներ ունենք. «Մեր երկրում ներքին ներդրումները կատարյալ չեն, դրա համար էլ արտաքին ներդրումների մասով ևս ունենում ենք խնդիրներ»,-ասաց նա:
Խոսելով ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցության մասին՝ Թավադյանը հավելեց. «Եվրամիությունից ներդրումներ ենք սպասում, բայց առայժմ ստանում ենք միայն վարկեր և դա վատ է»: