Հնդկաստանում մեքենան մխրճվել է դպրոցի շենքի մեջ. զոհվել է 9 երեխա (տեսանյութ)
ВидеоՀնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգի Մուզաֆարփուր քաղաքում մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան մխրճվել է դպրոցի շենքի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 9 սան, տուժել՝ 24-ը:
«India Today»-ի փոխանցմամբ՝ մեքենան ընթանալիս է եղել մեծ արագությամբ:
Վարորդի ինքնությունը, ինչպես նաև վթարի պատճառները դեռևս ճշտվում են:
Տարվում է հետաքննություն:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: