Կիևում ավարտված ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարում մեր հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 6 մեդալ:
97 կգ քաշային կարգի եզրափակչում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հաղթելով Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչենկոյին, դարձել է մրցաշարի հաղթող: Իսկ 60 կգքաշային Արմեն Մելիքյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ քաշային ԿարապետՉալյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: