Երևանի «Բանանց»-ը նոր հարձակվող ունի
СпортԵրևանի «Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել երիտասարդ բրազիլացի հարձակվող Ֆագներ Սանթոս դա Պաիշաոյի հետ:
1998 թվականի հունիսի 22-ին ծնված ֆուտբոլիստը «Բանանց» է տեղափոխվել բրազիլական «Կոլորադո Ատլետիկո»-ից:
«Սանթոսը լավ որակներ ունեցող հեռանկարային ֆուտբոլիստ է: Փորձի պակաս ունի, որը լրացնելու ենք «Բանանցի» երկրորդ և առաջին թիմում խաղերով: Աչքի է ընկնում ոչ ստանդարտ գործողություններով, ինչը շատ կարևոր է հարձակման գծում»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Պետք է առավելագույն ուժերս ներդնեմ մարզումների ժամանակ, որպեսզի արդարացնեմ մարզչի սպասելիքները և օգնեմ, որպեսզի «Բանանցը» հաղթանակներ տանի»,- ասել է 19-ամյա ֆուտբոլիստը:
Սանթոսը «Բանանց»-ին էր միացել Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ: