Հայաստան-Բելառուս հանդիպումը ծախված է եղել․ Federbet-ի նախագահի աղմկահարույց հայտարարությունը
ՍպորտFederbet բուքմեյքերական ընկերության նախագահ Ֆրանչեսկո Բարանկան հանդես է եկել աղմահարույց հայտարարությամբ նշելով, որ 2017 թվականի նոյեմբերին Երևանում կայացած Հայաստան–Բելառուս ընկերական հանդիպումը պայմանավորված է եղել:
«Բելառուսում խնդիրներ եղել են։ Այս երկրում այսօր խոսում է «ծախված» գործերի մասին, որոնք տեղի են ունեցել 4 տարի առաջ: Այս կերպ նրանք փորձում են ուշադրությունը շեղել, որ երկրի ազգային հավաքականը պայմանավորված արդյունքով խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականի հետ:
Նման բաներով է զբաղվում երկրի գլխավոր թիմը, և ես 100 տոկոսով համոզված եմ դրանում»,-ua.tribuna.com-ին տված հարցազրույցում ասել է Բարանկան:
«Որքանով տեղյակ եմ Բելառուսում պայմանավորված խաղերի վերաբերյալ առանձին օրենք չի գործում։ Այդուհանդերձ վերջերս ֆեդերացիան որակազրկել է կեղտոտ գործընթացների ավելի քան 20 մասնակցի: Ցանկություն է պետք մեղավորների անունները հրապարակելու համար»,- հավելել է Բարանկան:
Հիշեցնենք, որ Հայաստան-Բելառուս հանդիպումն ավարտվել էր 4։1 հաշվով հօգուտ հայ ֆուտբոլիստների։