«ՉԻ». Կիմ Բալայանի դատավոր որդին պաշտոն է ուզում
Հայկական Մամուլ«Չորրորդ իշխանություն» թերթն այսօրվա համարում գրում է.
«Դատարանների մեկ ընդհանուր կառույց դառնալու փաստը իրարանցում է ստեղծել վարչական շրջանների դատարանների նախագահների շրջանում: «ՉԻ» տեղեկություններով՝ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը, որը զբաղեցնում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը, չի ցանկանում շարքային դատավոր լինել: Նա ակնկալում է, որ ՍԴ նախկին նախագահ, օրերս բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկված Գագիկ Հարությունյանի հովանավորությոմբ կդառնա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանը անցյալ տարի ձերբակալվել էր՝ առանձնակի խոշոր կաշառք վերցնելու կասկածանքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում