00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

Արմավիրի մարզում թափ է առնում ջայլամաբուծությունը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ: Նախարարին ուղեկցում էին փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և պաշտոնատար այլ անձինք:

Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը Արմավիրի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, ՋՕԸ-երի ներկայացուցիչներ և այլ պատասխանատուներ: 

Անդրադառնալով ոռոգման սեզոնի մեկնարկին առնչվող հարցերին` Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները, Արմավիրի մարզում արդեն սկսվել են շուրջ 400 պոմպերի վերականգնման և  մոտ 3 կմ ջրագծերի մաքրման  աշխատանքները:

«Կապված եղանակային պայմանների հետ մենք արդեն սկսել ենք նաև 14 խորքային հորերի վերականգնման և 23 նոր խորքային հորերի հորատման նախագծային աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև մարտ ամսվա վերջ»,- նշել է Արսեն Հարությունյանը:

Նա նաև հավելել է, որ իրականացվում են Սելավ-Մաստարա ջրամբարի նախագծման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա 10,5 մլն մտարողությամբ ջրամբար ունենալ: Բացի այդ, ընթացիկ տարում կմեկնարկի ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, որի ընդհանուր ֆինանսավորումը 50 մլն դոլար է, ծրագրի գերակշիռ մասն իրականացվելու է Արմավիրի մարզում, ընթացքի մեջ են նաև ոռոգման ոլորտի բարելավմանն ուղղված այլ ծրագրեր:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև պետական աջակցությամբ հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների տրամադրման և սուբիսդավորվող վարկային ծրագրերը, խորհրդատվական ծրագրերը,   համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրմանը, գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացին առնչվող հարցեր: Մարզի պատասխանատուները նշել են, որ անասնագլխաքանակի աճով պայմանավորված իրենց անհրաժեշտ է լրացուցիչ քանակությամբ պատվաստանյութ: ՀՀ գյուղատնտեսության նախարարը հավաստիացրել է, որ անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութը կտարամադրվի: Անդրադարձ է կատարվել նաև ձկնաբուծության և մեղվաբուծության ոլորտներին: 

Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Փշատավան համայնքի ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն:  Ֆերման հիմնադրվել է 2008 թվականին, ջայլամները Հայաստան են ներմուծվել հարևան Իրանից, ներկայում այստեղ բուծվում է 400 ջայլամ, որոնք արդեն հարմարվել են տեղի կլիմային:

Նախորդ տարվա վերջին մսամթերքի արտադրություն են սկսել. ջայլամի մսից արտադրում են բաստուրմա, սուջուխ, տհալ և մատակարարում  տեղական սուպերմարկետներին: Ֆերմայի գլխավոր անասնաբույժ Արմեն Սարգսյանի խոսքով` նախատեսում են ընդլայնել գործունեությունը. ջերկի կարտադրեն, ինչպես նաև  կզբաղվեն կաշվի և փետուրների վերամշակմամբ: Հնարավոր է, որ շուտով հայկական ջայլամի մսամթերքը համտեսելու հնարավորություն ունենան նաև Ռուսաստանի սպառողները:

Այցի շրջանակում Գյուղատնտեսության նախարարը եղել է նաև Շենիկ համայնքում «Սպայկա» ընկերության կողմից հիմնված կեռասի ինտենսիվ այգում: Ընկերության գլխավոր գյուղատնտես Ռուբեն Աբգարյանը նշել է, որ այգին հիմնվել է 2016 թվականի աշնանը 30 հեկտար հողատարածքի վրա, ակնկալվում է, որ բերքատվությունը կարող է կազմել հեկտարից մոտ 18-20 տոննա:

«Արմավիրի մարզում քննարկեցինք գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին առնչվող բոլոր հարցերը, կան խնդիրներ, որոնց լուծումները հերթով տալիս ենք »,-նշել է նախարար Առաքելյանը:

Անդրադառնալով պետական աջակցության ծրագրերին` նախարարը նշել է, որ մարզերում պետք է սկսվեն գումարների հավաքագրման աշխատանքները, որից հետո օպերատիվ կերպով դիզվառելիքը, ֆոսֆորական,կալիումական պարարտանյութերը և սերմացուն կհասցվի գյուղացուն: Նախարարը հավելել է, որ այս տարի մրցակցային դաշտ ստեղծելու նպատակով ազատականացվել է ազոտական պարարտանյութերի շուկան, սակայն նախարարությունը հետևելու է, որպեսզի գների աճ չլինի և գյուղացին այն կարողանա ձեռք բերել շուրջ 7000 դրամի սահմաններում: Դիզվառելիքի տրամադրման համար նախարարությունը մրցույթ է հայտարարել, որի արդյունքում կընտրվի նվազագույն գին առաջարկած ընկերությունը, իսկ կառավարությունը կսուբսիդավորի այն մինչև 60 դրամի չափով:

«Գյուղատնտեսությունը մեծ պոտենցիալ ունի ներդրումներ անելու և գումար վաստակելու համար: Մենք տարեցտարի ակնկալում ենք ավելի շատ ներդրումներ, քանի որ կա կառավարության կողմից հաստատված ոռոգման համակարգի բարելավման ծրագիր, ինչը թույլ կտա ավելի շատ ոռոգվող հողեր ունենալ, բացի այդ այժմ պիլոտային ապահովագրություն ենք  իրականացնում, որից հետո մենք կունենանք ավելի ապահով գյուղատնտեսություն, որը նույնպես խթան կհանդիսանա գյուղատնտեսությունով զբաղվելու համար: Մեր ծրագրերը տարեցտարի ընդլայնվելու են և տալու են նոր հնարավորություններ ներդրումների համար»,- ամփոփելով խոսքը` հավելել է գյուղատնտեսության նախարարը` ընդգծելով, որ 2017 թվականին ոլորտում շուրջ 73 մլն դոլարի ներդրում է կատարվել:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խոսքով` մարզում տարեցտարի մեծ թափ է առնում ջերմոցաշինությունը, հանրապետությունում հավակնում են առաջատար դառնալ ջերմոցային տարածքների ծավալներով: Ավանդական մշակաբույսերին զուգահեռ  այստեղ ծնեբեկի մշակությունն են սկսել, բերքի մեծ մասն արտահանվում է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ  այս բարձրաժեք մշակաբույսը մեծ սպառում ունի:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 3213 անգամ
Լրահոս
21 Հուն
Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար «Աջից, Ձախից». հեղափոխության երգչի նոր երգը (տեսանյութ)
Ամենադիտված