Պուտին, Ստալոնե, Ասանժ. Պամելա Անդերսոնը պատմել է իր տղամարդկանց մասին (տեսանյութ)
ՏեսանյութերՄասնակցելով Փիրս Մորգանի Piers Morgan’s Life Stories շոուին՝ հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը անկեղծացել է՝ պատմելով Վլադիմիր Պուտինի, Ջուլիան Ասանժի, Սիլվեստր Ստալոնեի, նաև՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ադիլ Ռամիի հետ ներկա հարաբերությունների մասին։
«Նա աներևակայելի է։ Ես պարզապես սիրում եմ նրան։ Ես չեմ ուզում այդ մասին հիմա խոսել, սակայն ես երջանիկ եմ Ֆրանսիայում»,- ամփոփել է Պամելան։ Դերասանուհու պնդմամբ՝ իր բոլոր նախկին տղամարդկանց հետ նա պահպանում է ընկերական ջերմ հարաբերություններ: