00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակըՄատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետՍերժ Սարգսյան -Կարեն Կարապետյան պարտիան ավարտվե՞ց Հուզիչ տեսանյութ Ռոնալդուի երկվորյակ երեխաների մասնակցությամբ (տեսանյութ)Վահան Շիրխանյանը ազատ արձակվեցՌեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է շրջանառվում. Առաջին փոխվարչապետ (տեսանյութ)Ադելը 3 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ կթողարկի (տեսանյութ) Թույլ չենք տալու անել քարոզչություն՝ այն վերագրելով բարեգործության. փոխվարչապետ (տեսանյութ)Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ) Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)

ԱԱԾ-ն պաշտոնական փաստաթղթեր կեղծող խումբ է բացահայտել (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի  և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականների ընթացքում հիշյալ խմբի անդամներն իրացնելու նպատակով շուրջ 40 օտարերկրացու անվամբ գունավոր տպիչ սարքերով պատրաստել և համապատասխան գումարի դիմաց նրանց իրացրել են այլ պետությունում զինվորական ծառայությունն անցած լինելու փաստը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա այդ քաղաքացիները հետագայում հաշվառման են վերցվել ՀՀ զինկոմիսարիատներում, ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր, միաժամանակ զինծառայությունն անցած լինելու հիմքով ՀՀ-ում ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։

Բացի այդ, նույն եղանակով կեղծվել և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների մի շարք քաղաքացիներին իրացվել են ՀՀ վարորդական վկայականներ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող՝ ծննդյան, ամուսնության, կրթության, բնակության վայրի և ավտոմեքենայի հաշվառման, ինչպես նաև այլ նմուշների կեղծ փաստաթղթեր, որոնք այնուհետև օգտագործվել են ՀՀ ու օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար։

Քրեական գործով կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել են պաշտոնական փաստաթղթերի կեղծման նպատակով օգտագործված սարքերը, դրոշմները, կնիքները և ձևաթղթերը, ինչպես նաև տարբեր ազգությունների շուրջ 140 անձանց վերաբերյալ ՀՀ և օտարերկրյա պետությունների պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և առանձին  կազմակերպությունների անունից կազմված վկայականների ու պաշտոնական այլ փաստաթղթերի նմուշներ։

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 1-ին և 2-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող 1 անձի։ Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 7-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օտարերկրյա պետությունների փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվելու և գործի համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

դիտվել է 4704 անգամ
Լրահոս
25 Հուն
Սերժ Սարգսյանի անվտանգության պետը ձերբակալվեց. ԱԱԾ (տեսանյութ)Սուրեն Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր Ղազախստանում ձերբակալվել են ծայրահեղ արմատական խմբավորումների անդամներ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ուղիղ միացումԱվստրալիայի բնակիչը մեկ ամսվա մեջ 3 անգամ շահել է վիճակախաղով Երևանում 137 մեքենա տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք Ռեստորանի հատուկ աշխատակցուհիները հաճախորդի փոխարեն մաքրում են խեցգետինը (տեսանյութ) Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ ամբիոնից ուղերձ է հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել Իսպանիա-Մարոկկո, Պորտուգալիա-Իրան. մեկնարկային կազմերը հայտնի են Ահա թե ինչու են բերման ենթարկել Սաշիկին. նոր մանրամասներ (տեսանյութ)Մունդիալի A խմբի թիմերի վերջնական դիրքերը Վարչապետի մոտ քննարկվել են պոտենցիալ ներդրումային ծրագրերի իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները ՊՆ-ն հայտարարում է պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման մրցույթ Թե ինչու Երևան քաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցությունը չպետք է շարունակեն պաշտոնավարելԵրգիչ Անդրեն վերջապես ցույց է տվել սիրելիին. լուսանկարներ Հայտնի է, թե ով կղեկավարի ԷջմիածինըՈստիկանին մեղադրանք է առաջադրվել քաղաքացուն ծեծելու համարՍաուդիան Արաբիա-Եգիպտոս՝ 2։1. թիմերը լքեցին պայքարը (տեսանյութ)Ուրուգվայն ուժեղ էր Ռուսաստանից (տեսանյութ)Աղասի Դարբինյանն ընտրվել է Վարչական դատարանի նախագահ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես է «ձգում» իր բարեմասնությունները (լուսանկարներ) Սաշիկ Սարգսյանին ոստիկանությունն է բերման ենթարկել. նոր մանրամասներ5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակըՄատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետՀրաժարվելով կոսմետիկ միջոցներից տեսաբլոգերը խնայել է տարեկան 4000 դոլար (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին` Սերժի ՎաչոյինՍերժ Սարգսյան -Կարեն Կարապետյան պարտիան ավարտվե՞ց Հուզիչ տեսանյութ Ռոնալդուի երկվորյակ երեխաների մասնակցությամբ (տեսանյութ)Վահան Շիրխանյանը ազատ արձակվեցՀոլլիվուդյան աստղի 12-ամյա դուստրը 2 դոլարով լիմոնադ է վաճառել գեյ շքերթի ժամանակ (տեսանյութ, լուսանկարներ) Սաշիկ Սարգսյանը բերման ենթարկվեց. բացառիկ տեսանյութՌեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է շրջանառվում. Առաջին փոխվարչապետ (տեսանյութ)Ադելը 3 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ կթողարկի (տեսանյութ) Թույլ չենք տալու անել քարոզչություն՝ այն վերագրելով բարեգործության. փոխվարչապետ (տեսանյութ)Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ) Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)Նազիկ Ամիրյանը կձերբակալվիՀրազդանի քաղաքապետը հրաժարական կտա Մոգերինին պաշտպանել է Ալբանիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելը Մամիկոն Ասլանյանի հավերժության գաղտնիքը...Ինչու է «Աշտարակ կաթ»-ը հրաժարվում կաթ ընդունել. մանրամասներՎաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք Աշխատասենյակ առանց գույքի. պաշտոնաթող փոխմարզպետը գույքն իր հետ տարել էԹուրքիայի քրդամետ կուսակցության ազատազրկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Թանկյանը Հայաստանի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԻմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին«Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Մոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըՓաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումՏեսանյութ. Զարուհի Փոստանջյանը ներխուժել է Տարոն Մարգարյանի ավտոպարկՀրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից. պաշտպանը՝ վարչապետին