Turkish Airlines-ի ինքնաթիռը փորձել է օդ բարձրանալ առանց վառելիքի. կան տուժածներ (տեսանյութ)
Տեսանյութեր
Turkish Airlines ավիաընկերության՝ Պոլիս-Անկարա ինքնաթիռը փորձել է օդ բարձրանալ առանց վառելիքի, սակայն օդաչուն պատահաբար նկատել է վառելիքի բացակայությունն ու կտրուկ արգելակել:
Ըստ Sputnik-ի թուրքական ծառայության՝ անսպասելի արգելակման հետևանքով տուժել է բորտ-ուղեկցորդուհին, ով հոսպիտալացվել է: Միջադեպի հետևանքով՝ աննշան տուժել են նաև մի քանի ուղևորներ:
Վառելիքի լիցքավորումից հետո ինքնաթիռն օդ է բարձրացել: