00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

ՍԱՊԾ-ն վերահսկողություն է իրականացրել կաթի շուկայում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու «Հետք» հասարակական կազմկերպությունը, անցկացրել են համատեղ ուսումնասիրություն կաթի շույակում՝ իրականացնելով զուգահեռ փորձաքննություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ այդմ՝ Ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումների է արել «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բիո Կաթ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5%), «Չանախ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Թամարա և ԱՆի» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բոնիլաթ» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,6%), «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), Մարիլա ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 2.5%), «Թամարա» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Պարգև» («Աշտարակ կաթ») ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%) Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,6%), Իգիթ ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Մեր երկիր» ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5-4.5%):

Ծառայության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննություննրի արդյունքում մանրէաբանական ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով անհամապատասխանություն արձանագրվել է «Բիոկաթ» ընկերության արտադրանքում:

Նմուշներից ոչ մեկում բուսական յուղ չի հայտնաբերվել:

Հարկ է նշել, որ փորձաքննության արդյունքներով, արձանագրվել է յուղային մասի շեղումներ մակնշման վրա հայտարարագրված ցուցանիշներից: Մասնավորապես՝ «Իգիթ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 5,4%, «Բանդիվան Կաթ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,6%-ի փոխարեն արձանագրվել է 4%, «Ապարան գրուպ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 4,9%, «Պարգև» («Աշտարակ կաթ») ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 2,9%, «Դուստր Մարիանա» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 2,4%: Յուղի զանգվածի շեղումները պայմանավորված են արտադրական գործընթացում տեխնոլոգիական ռեժիմների խախտումներով և լաբորատոր կարողությունների կամ բացակայությամբ, կամ ոչ պատշաճ օգտագործմամբ: Սպառողին տրվել է ոչ հավասի տեղեկատվություն, ուստի Ծառայության կողմից տրվել են խիստ հանձնարարականներ արձանագրված անհամապատասխանությունները վերացնելու համար:

Ինչ վերաբերում է «Բիոկաթ» ընկերությանը, ապա Ծառայությունը հանձնարարել է կասեցնել տվյալ արտադրանքի արտադրությունը, սանիտարահիգիենիկ մշակման և աղտահանման ենթարկել արտադրական գործընթացում օգտագործվող գույքն ու սարքավորումները և թողարկել փորձնական արտադրանք՝ արդյունքները ներկայացնելով վերահսկող մարմնին:

«Ծառայության կողմից նմուշառված խմբաքանակների մասին տեղեկատվությունը փոխանցվել է «Հետք» հասարակական կազմակերպության ներկայացուցչին, որպեսզի նրանք իրացման ցանցից կատարեն հսկիչ գնումներ նույն արտադրատեսակների նույն խմբաքանակներից: Ի դեպ, «Հետքի» հետ ցանկը նախապես համաձայնեցվել է:

Համաձայն նախնական պայմանավորվածության, «Հետք»-ը պետք է փորձաքննություն իրականացներ նմանատիպ ցուցանիշների նկատմամբ, սակայն, երբ համադրվել են Ծառայության և «Հետք»-ի կողմից իրականացված փորձաքննությունների արդյունքները, պարզվել է, որ յուղի զանգվածային մասին որոշում նրանց կողմից չի իրականացվել: Նաև՝ միայն այդ ժամանակ է պարզվել, որ, «Հետք»-ը հսկիչ գնումներն արվել է այլ խմբաքանակներից՝ այդ մասին չտեղեկացնելով Ծառայության մասնագետներին:

Ծառայության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքները՝ անհամապատասխանությունների մասով, փոխանցվել են «Հետք»-ին և համատեղ քննարկվել: «Հետք»-ին նաև առաջարկվել է երկու կողմերի՝ տարբեր լաբորատորիաներում իրականացրած փորձաքննություների արդյունքները բուսական յուղի վերաբերյալ վերստուգել երրորդ լաբորատորիայում. առաջարկը մերժվել է:

«Հետքը»-ն իր հրապարակման մեջ նշում է՝ «ՍԱՊԾ իրականացրած փորձաքննությամբ՝ 13 նմուշից միայն 1-ում է հայտնաբերվել մանրէաբանական ցուցանիշների խախտումաղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ՝ «Բիոկաթ»-ում: ...Սակայնինչպես այսայնպես էլ մնացած13 նմուշների փորձաքննությունն իրականացվել է ՄՄ ՏԿ 021/2011 Սննդամթերքի անվտանգության մասին») նորմատիվ փաստաթղթերի պահանջովորը չի տարածվում կաթի և կաթնամթերքի վրա և ուժը կորցրած է համարվում՝ ՄՄ ՏԿ 033/2013 –ի՝ ուժի մեջմտնելուց հետո

«Հետք» լրատվականի այս հայտարարությունը ԵԱՏՄ տեխնիկակական կանոնակրգերի մասով չի համապատասխանում իրականությանը և մոլորության մեջ կարող է գցել ինչպես սպառողներին, այնպես էլ արտադրողներին: Փաստացի իրենց կողմից իրականացվում է օրենսդրական պահանջների խեղաթյուրում և կողմնակալ մեկնաբանություն: Ծառայությունը համագործակցության շրջանակներում փորձել է մասնագիտական պարզաբանումներ տալ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, սակայն դրանք «Հետք»-ի կողմից չեն ընդունվել»,- ասվում է ՍԱՊԾ հայտարարության մեջ:

դիտվել է 966 անգամ
Լրահոս
21 Հուն
Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար «Աջից, Ձախից». հեղափոխության երգչի նոր երգը (տեսանյութ)
Ամենադիտված