Մի քանի փաստ ֆուտբոլի ազգային հավաքականի նորեկ Նորբերտո Բրիասկոյի մասին
SportՀայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչն առաջիկա երկու ընկերական խաղերից առաջ ներկայացրեց արտերկրում հանդես եկող ֆուբոլիստների ցուցակը, որում առկա էր նաև Նորբերտո Բրիասկոյի անունը:
Բրիասկոն ծնվել է 1996 թվականին: 22 ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Ֆուտբոլիստի հասակը 182 սմ է: Երկու մրցաշրջանի ընթացքում Բրիասկոն «Աթլետիկո Ուրական»-ի կազմում ընդհանուր առմամբ խաղացել է 1644 րոպե (23 խաղ) և դարձել է 4 գոլի հեղինակ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ընկերական խաղերի համար արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստ է հրավիրել:
Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը: