Ինչպիսին է վարչապետ Կարեն Կարապետյանի շքեղ առանձնատունը՝ հսկա պարիսպներից ներս. բացառիկ լուսանկարներ
arenanews.am-ը գրում է. «Կարեն Կարապետյանի առանձնատունը, որը գտնվում է «Երազ» թաղամասում իրական ապարանք է հիշեցնում: Ապրելու, աշխատելու և հանգստի համար վարչապետն ընտրել է հենց այս թաղամասն ու տունը կառուցել դեռ այն ժամանակ, երբ թաղամասում դեռ մի քանի տներ են եղել: Ընդարձակ, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, ջրավազաններ, բիզնես կենտրոններ. կարճ ասած` այս առանձին քաղաք թաղամասում է անցկացնում իր հանգիստը ՀՀ վարչապետը:
Թե ինչ պայմաններում է ապրում վարչապետը մեզ հաջողվեց ֆիքսել միայն մասամբ՝ վերևից հաղթահարելով անհաղթահարելի թվացող պարիսպներն ու լուսանկարներելով առանձնատան այգին՝ գարնանը սաղարթախիտ ծառերով, հսկա լողավազանով ու այգով մեկ ձգվող ջերմոցներով»: