Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) 

Վարկային քարտերից մինչև ավտոմեքենա ու հարսանիք. ժամանակակից ստրկության դրսևորումները

Այլ

Եթե խորը վերլուծենք մեր առօրյան, ապա կհասկանանք, որ ստրկությունը չեն վերացրել։ Այն պարզապես վերափոխվել է և հիմա դրսևորվում է տարբեր ձևերով։

Վարկային քարտեր

 

Պողոս Պողոսյանը ստանում է ամսական 120  հազար դրամ աշխատավարձ: Նա ունի մի քանի վարկային քարտեր, ընդհանուր պարտքը կազմում է մոտավորապես 300 հազար դրամ: Վարկերի սպասարկման համար Պողոսն ամեն ամիս բանկին վճարում է իր աշխատավարձի 10 տոկոսը՝ 12 հազար դրամ:

Սակայն վարկը մարել (թեկուզ աստիճանաբար) և տոկոսներից ազատվել Պողոսը չի կարող։ Որովհետև եթե դադարի ծախսել կրեդիտային քարտի վրայի գումարը, ապա նա ստիպված է լինելու մի քանի ամիս ապրել աշխատավարձի կեսով, ինչը անհնարին է:

Բացի այդ, շուրջը կան այնքան գայթակղիչ բաներ, որոնք գնելու համար գումար է հարկավոր:  Պողոսը չի տեսնում այլ ելք, բացի վարկով գնելուց։ Ու այդպես տարեցտարի նա շարունակում է մնալ սեփական պարտքերի գերին։

Իհարկե, Պողոսն ունի նպատակ՝ նա ցանկանում է սեփական բիզնես ունենալ։ Ի՞նչ վատ կլիներ բանկի փոխարեն տոկոսները կուտակել սեփական գրպանում։ Սակայն նա չի կարող. մատրիցան չի թույլատրում :

Ավտոմեքենա

Պետրոս Պետրոսյանը սիրում է մեքենաներ: Առաջ նա երթևեկում էր մետրոյով, հետո գումար կուտակեց LADA-ի համար: Իսկ հիմա երթևեկում է վարկով գնված Mitsubishi-ով։

Պետրոսը հարուստ չէ, և մեքենան պահելու համար նա հաճախ ստիպված է լինում տնտեսել ամենակարևորի բաների, օրինակ, արձակուրդ կամ բժիշկի գնալու համար: Բայց կյանքը առանց իր մեքենայի Պետրոսն այլևս չի պատկերացնում:

Նա պետք է մարի մեքենայի վարկը, վճարի միջնորդի մեքենայի լրացուցիչ սարքավորումների և թանկ ապահովագրության համար: Նա պետք է լուծի մի շարք  մանր խնդիրներ՝ կապված մեքենայի գույքահարկի, ավտոկայանատեղի, տուգանքների, ընթացիկ նորոգման և վերջապես՝ վառելիքի հետ։

Սրանք իրար գումարվելով՝ կլորիկ թիվ են դառնում։ Սակայն Պետրոսը չի փոշմանում: Մեքենայի համար արված յուրաքանչյուր ներդրում արդարացված է համարում՝ չնայած այն հանգամանքին, որ իր երկաթյա նժույգը խժռում է իր տիրոժ աշխատավարձի կեսը։

Նա գոնե կարող էր Mitsubishi-ն կրկին փոխարինել LADA-ով, որը պահելն անհամեմատ ավելի էժան է։

 

Սակայն եթե որևէ մեկը նրան այդպիսի խորհուրդ տա, ապա Պետրոսը կարող է լուրջ վիրավորվել՝ մի՞թե ինքը արժանի չէ լավ մեքենա վարելու։

Մանր ծախսերը

Մարտիրոսը սանտեխնիկ է։ Նա աշխատում է պատվերով և մշտապես գործ ունի։ Մի գործից ստանում է 2 հազար, մյուսից՝ 3 կամ 5 հազար։ Այդպիսի օր չկա, որ գոնե 2-3 պատվեր չունենա։

Թվում է, թե նա վատ չի վաստակում։ Սակայն արի ու տես, որ Մարտիրոսի դրամապանակում գումարը միշտ կամ շատ քիչ է, կամ ընդհանրապես չկա։

Ինչո՞ւ։

Որովհետև նա ինչպես աշխատում է այդ գումարը , այնպես էլ ծախսում է՝ առանց մտածելու։ 1000-2000 դրամ տալիս է տաքսուն, մի այդքանով՝ ընդմիջում անում, օրվա վերջում ինքն իրեն պարգևատրում է 1-2 շիշ գարեջրով…

Թվում է, թե աշխատում ու աշխատում է… իսկ գումար չկա ու չկա. հազիվ բավականացնում է ընտանիքի ամենաանհրաժեշտ ծախսերին։

Եթե Մարտիրոսը վերցներ նոթատետրն ու սկսեր այնտեղ գրանցել իր բոլոր եկամուտները և ծախսերը,  սարսափահար կլիներ: Նա կտեսներ, որ սրճարանում ընդմիջում անելը ամսական կտրվածքով բավականին մեծ գումար է իրենից տանում։ Կամ կտեսներ, որ եթե տաքսու փոխարեն երթուղային նստեր, ապա կկարողանար իրեն թույլ տալ գնել նոր համակարգիչ , ինչի մասին նա երազում է արդեն 3 տարի :

Սակայն ինչպես մատրիցան նրան համոզել է, որ ծախսերը հաշվելը ամենևին կարևոր չէ:

Հարսանիք և այլ առիթներ

Ալիսա Ալեքսանյանն ամուսնացել է։ Նա աշխատում է որպես մենեջերի օգնական, նրա ընտրյալը կրտսեր ինժեներ է:  Նորաստեղծ ընտանիքի ամսական բյուջեն 300 հազար դրամ է:

Հարսանեկան բյուջեն՝ 3 մլն դրամ:

Ինչո՞ւ Ալիսան լուռ չգրանցվեց ԶԱԳՍ-ում, և նշանադրությունը ամուսնու հետ չնշեց ինչ-որ մի հանգիստ ռեստորանում։ Նրանց ինչի՞ն էր պետք այդ անհասկանալի թամադան, պրոֆեսիոնալ օպերատորը, այդ խայտառակ մրցույթները, հարբած ամբոխը:

Ինչո՞ւ էր անհրաժեշտ պարտքեր կուտակել, ծանրացնել ծնողների բեռը՝ ուտեցնելով և խմեցնելով մարդկանց, որոնց վերջին անգամ մանուկ հասակում էին տեսել։

Ալիսան հիմար չէ և հասկանում է, որ եթե նա հարսանիք չաներ, ոչ մեկ իրենց վրա ուշադրություն չէր դարձնի. պարզապես ուսերը թափ կտային և հաջորդ օրը կմոռանային այդ մասին:

Ի՞նչն է ստիպում երիտասարդ ընտանիքին քամուն տալ իրենց 1 տարվա եկամտի չափ գումարը։ 2 բան։ Առաջինը, այդպես հրամայում է մատրիցան` ի դեմս մեր ավանդույթների և սովորությունների: Երկրորդը, Ալիսան ցանկանում էր  ցուցադրել իրեն սպիտակ զգեստով և կարծում է, որ 2 անձի տարեկան աշխատավարձը լիովին բավարար է մի քանի հարսանեկան նկարի համար:

Իհարկե, աղջկան պաշտպանողները կարող են ասել, որ հարսանիքը լինում է կյանքում մեկ անգամ …. Սակայն դեռ կան ծննդյան օրեր, թաղումներ , Ամանո ու շատ այլ առիթներ…

Ալկոհոլից կախվածություն

Սերոբ Սերոբյանը պարբերաբար նայում է հայելու մեջ և մտածում, որ պետք է վերջապես հաճախի մարզասրահ՝ հեռացնելու համար գարեջրից առաջացած փորը  և ձգելու մկանները ծանրաձողերի օգնությամբ:

Սերոբն աշխատում է շաբաթական 5 օր, իսկ աշխատանքից հետո, որպես կանոն, խմում է մեկ գարեջուր:

Ոչ, նա ամենևին էլ հարբեցող չէ. Սերոբը համոզված է, որ քիչ քանակի ալկոհոլը եթե օգտակար էլ, ապա վնաս հաստատ չի տա։

Սակայն ալկոհոլը և աշխատանքը այնքան լիարժեք են լրացնում նրա առօրյան, որ նա երբեք էլ չի հաճախի մարզասրահ. աշխատանքային սխրանքներից հետո սպորտային սխրանքների համար այլևս ոչ ուժ է մնում, ոչ էլ ժամանակ:

Խորքային պատճառ իր կյանքի ռիթմը փոխելու համար Սերոբը չունի: Պարզապես նա իր տարիքից 15 տարով ավելի մեծ է երևում և ամբողջ ժամանակ իրեն զգում է թափթփված։ Բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է:

Մատրիցան Սերոբին պահում է պողպատե ճամպրուկի մեջ, որից դուրս գալու հնարավորությունները շատ փոքր են:

Ըստ Fitness for Brain-ի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով
Ամենադիտված