Եվրոպական ինդեքսներ
ԱշխարհԵվրոպական ֆոնդային բորսաների մարտի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 12346.68 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 5274.40 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 7224.51 կետ, ռուսական MICEX ինդեքսն աճել է 0.89%-ով և կազմել 2311.69 կետ, իսկ RTSI ինդեքսն աճել է 0.95%-ով և կազմել 1281.13 կետ: