Համայնքների ղեկավարները պատասխան են տալու (տեսանյութ)
ՏեսանյութերՀամայնքների ղեկավարները պատասխանատվություն կկրեն, եթե ջրանցքներում կենցաղային աղբ թափված լինի:
Կառավարության ղեկավարը հորդորել է կոշտ մոտեցում ցուցաբերել, որպեսզի ավելորդ ծախսեր ու խնդիրներ չառաջանան: Շիրակի մարզում ջրանցքների մաքրման աշխատանքները սկսվել են ու մինչ ոռոգման սեզոնի մեկնարկը կավարտվեն:
Վարչապետ Կարապետյանի հանձնարարականով ոռոգման ջրանցքներն աղտոտելու պատասխանատվության միջոցները կխստացվեն: