«Բարսելոնա»-ն հաղթանակ տոնեց (տեսանյութ)
VideoԻսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Մալագա»-ին և հաղթեց 2:0 հաշվով:
15-րդ րոպեին Լուիս Սուարեսը խփեց խաղի առաջին գոլը: Կատալոնացիների երկրորդ գոլը 28-րդ րոպեին իր հաշվին գրանեց Ֆիլիպե Կոուտինյոն:
Խաղի 30-րդ րոպեից դաշտի տերերը մնացին տասը հոգով. հեռացվեց Սամու Գարսիան:
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» 72 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Լուսանկարը՝ As-ի