Մեսսիի կինը հրապարակել է նորածին որդու լուսանկարը
Sport«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն ինստագրամում հրապարակել է նորածին որդու լուսանկարը:
Մեսսիի երրորդ երեխան ծնվել է մարտի 10-ին: Երեխայի ծնունդով պայմանավորված՝ արգենտինացին բաց է թողել «Մալագա»-ի հետ հանդիպումը, որն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: