Բժիշկները` ուղեղի վրա սմարթֆոնների ազդեցության մասին
SocietyԲժիշկները պատմել են մարդու ուղեղի վրա սմարթֆոնների բացասական ազդեցության մասին։ Մասնագետների խոսքերով՝ գլխավոր «սպառնալիքը» ստացվող հաղորդագրություններն են։
Այս մասին Business Insider կայքին պատմել է բժիշկ–էնդոկրինոլոգ Ռոբերտ Լասթիգը։ Այսօր մարդիկ սովոր են, որ հեռախոսի վրա անընդհատ հաղորդագրություններ են ստանում։ Մարդու ուղեղը անընդհատ լարված վիճակում է գտնվում՝ սպասելով նոր հաղորդագրության։
Արդյունքում ուղեղի կեղևի այն մասը, որ պատասխանատու է կարևոր ճանաչողական գործառույթների համար, փաստացի դադարում է գործել և մարդիկ «սկսում են հիմարություններ անել»։ Բացի այդ, նշվում է, որ մարդկանց 97,5 %-ի մոտ ուղեղը ի վիճակի է կենտրոնանալ միայն մեկ առաջադրանքի վրա, իսկ դա նշանակում է, որ երբ մարդը շեղվում է սմարթֆոնով, նա այլ խնդրի վրա է «կենտրոնանում»։
Դրա արդյունքում կորտիզոլ է արտադրվում, որը սթրեսի հորմոնն է և դոֆամին, որը բավարարվածության զգացողություն է առաջացնում։ Այդպիսով, սթրեսը վատացնում է մեր վիճակը, միաժամանակ ստիպելով շեղվել հեռախոսի վրա ևս մեկ անգամ՝ դոֆամինի պատճառով։
Լասթիգը ընդգծել է, որ ուշադրության անընդհատ փոխարկումը լուրջ խնդիր է դառնում, որի դեմ պետք է պայքարել՝ սմարթֆոններից կախվածությունը «սոցիալապես անընդունելի վարք» ճանաչելով, ինչպես օրինակ՝ փակ տարածքում ծխելը։ «Հուսով եմ, կգա ժամանակը, երբ չեք կարողանա անընդհատ մարդկանց մոտ սմարթֆոնը հանել»,– ասել է Լասթիգը։