Lurer.com | Կրկին փորձեք. ԱՄՆ-ը չի հավատում իշխանությունների արցունքներին
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ինչպես է Հայաստանը ապրելու հետագայում․ Սատանովսկին` Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի պատժամիջոցների մասինԱսուլիսին զուգահեռ բողոքի ակցիա կլինիՍև ու սպիտա՞կ, թե՞ հարմար ու համեստ. Արայիկ Հարությունյան Իսպանիայում ձերբակալվել են վրացի և հայ «օրենքով գողեր» Ողբերգական վթար Տավուշում. 1 զոհ, 4 վիրավոր կա Օգանովսկուն կհարցաքննե՞ն. «Ժողովուրդ» «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստի յուրօրինակ դաջվածքը (լուսանկարներ)Էլինա Դանիելյանը Կավալայի միջազգային մրցաշարում լավագույնն է կանանց պայքարումՄխիթարյանի խաղի գնահատականը (լուսանկար, տեսանյութ)Անսպասելի շրջադարձ՝ Մարտի 1-ի գործում

Կրկին փորձեք. ԱՄՆ-ը չի հավատում իշխանությունների արցունքներին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նոր մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հանդիպումից: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին, որի միջոցով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը փորձում է բարելավել երկու երկրների միջև հարաբերությունները և օգնել Հայաստանին և Արցախին: Մինչդեռ, որքան էլ դրական լինեն պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնած Արփինե Հովհաննիսյանի գնահատականները այս այցի կապակցությամբ, փաստ է այն, որ ԱՄՆ-ն չի շտապում վերադարձնել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառուների ցանկ: Հայաստանը նախկինում այս ծրագրի շահառու երկրների ցանկում էր, սակայն 2008թ.-ի մարտիմեկյան հայտնի իրադարձություններից հետո ԱՄՆ-ը կասեցրեց այս ծրագիրը Հայաստանում։ Սերժ Սարգսյանն իր իշխանության տասը տարիներին առաջնահերթություն էր դարձրել Հայաստանի մասնակցության վերականգնումն այս ծրագրին, որը, ինչպես երևում է, ոչ մի կերպ չի ստացվի։ 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո ՀՄՀ-ի ծրագրերի իրականացումը ամբողջովին չդադարեցնելու պատճառն այն է, որ Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը չի ցանկացել իշխանությունների մեղքերի համար ամբողջությամբ պատժել հայ ժողովրդին:
 
Արփինե Հովհաննիսյանն, իբրև ԱԺ փոխնախագահ, պետք է որ քաջատեղյակ լինի՝ կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք բացասական ազդեցություն են ունեցել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման վրա։ Հետևաբար, եթե ակնկալում ենք դրական քայլեր ամերիկյան կողմից, ապա պետք է առնվազն մեկ քայլ անենք մեր կողմից՝ ուղղված այդ խոչընդոտների վերացմանը: Առաջին խոչընդոտը շահերի բախումն էր։ Որպես ծրագիրը վերահսկող մարմնի՝ շահառուների խորհրդի անդամներ, իրավունք չունեն մասնակցելու ծրագրի կատարման համար հայտարարված մրցույթին, սակայն նրանցից ոմանք, ովքեր ունեին իրենց բիզնեսը, դիմում էին և շահում մրցույթում: Երկրորդ խոչընդոտն այն է, որ ՀՀ-ն չապահովեց Հիմնադրամի 6 չափորոշիչները՝ քաղաքական ազատություն, տնտեսական զարգացում և այլն։ 2017թ.-ի համար Հայաստանը 20-ից 14 ցուցանիշով դրական գնահատվեց, որից մեկը «քաղաքացիական ազատություններ» ցուցանիշն էր, բայց մնացյալ 6 բացասական գնահատված ցուցանիշների մեջ մտնում էր նաև կոռուպցիայի ցուցանիշը, որի դեպքում Հայաստանը չկարողացավ հաղթահարել կորպորացիայի կողմից սահմանված շեմը։ Միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների կեսից ավելիի մոտ կոռուպցիայի ցուցանիշը պետք է ավելի վատ լիներ, քան Հայաստանի ցուցանիշը, սակայն Հայաստանի դեպքում 52%-ը այդ երկրներից կոռուպցիայի դեպքում ավելի լավ ցուցանիշ ուներ, և այս առումով Հայաստանը նրանցից հետ է մնում:
 
Տարօրինակ զուգադիպությամբ, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունն օրերս կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցին։ Փետրվարի 21-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել «Ելք»-ի այս հայտարարության նախագծին։ Նախագծով դատապարտվում է 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունները, իրավապահներից պահանջվում է սեղմ ժամկետում բացահայտել ու պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի սպանությունների կազմակերպիչներին, առաջարկվում է արժանապատիվ փոխհատուցում տրամադրել Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին ու վիրավորներին։ Դժվար է պատկերացնել, որ իշխանությունները իրապես մտադրվել են լուրջ քայլերի գնալ, սակայն ապրիլից հետո ֆինանսական ռեսուրսի պակասը էլ աելի զգայուն է դառնալու, և Սերժ Սարգսյանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է լինելու նման ծրագրերին Հայաստանի մասնակցությունը: Ինչ կշահի դրանից Հայաստանը՝ դժվար չէ կռահել, գլխավոր շահող կողմը լինելու է օրվա իշխանությունը և հենց դա է պատճառը, որ ամերիկյան կողմը չի շտապում կանաչ լույս վառել ՀՀ առջև: Կօգնի՞ արդյոք Մարտի 1-ի հետաքննության իմիտացիան՝ համոզել ԱՄՆ-ին՝ ՀՀ իշխանությունների անկեղծության մեջ…
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 3318 անգամ
Լրահոս
14 Օգոս
«Պրիվետ Ռոբ» ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին դատախազությունԿրակոց Վանաձորում. կասկածյալը կրակել է մոր հրացանով (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավԱզատանցիները կարկուտի վնասներն են հաշվում (տեսանյութ) Ստեղծվել է վարչապետին կից պետական պարգևների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով Ակտիվիստները ներխուժեցին «Էրեբունի Պլազա»․ ՈւղիղԿան ավելի լուրջ 2 փաստարկներ, որոնք կներկայացվեն Վճռաբեկ դատարան․ Հայկ ԱլումյանԻնչու պետք է գալ Երևան և մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին. Արցախցի իրավապաշտպանի կոչը՝ հայությանը Վթար Իսակովի պողոտայում. կա զոհ «Էրեբունի Պլազայում» ընթանում է «Պրիվետ Ռոբ» բողոքի ակցիանՄարզպետը դիմել է դատախազինՇտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստանում է (տեսանյութ)Ամառային ճամբար՝ սև ծովի ափին․ ամփոփվեց Ուկրաինայի հայերի միության 7-րդ մանկապատանեկան ճամբարըԻնչպես է Հայաստանը ապրելու հետագայում․ Սատանովսկին` Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի պատժամիջոցների մասինԵրեւանի քաղաքապետարանը շարունակում է քաղաքային բյուջեի միջոցները վատնել փառատոններ անցկացնելու համար. «ԺողովուրդԱսուլիսին զուգահեռ բողոքի ակցիա կլինիԵս նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Սև ու սպիտա՞կ, թե՞ հարմար ու համեստ. Արայիկ Հարությունյան Նոր Հաճնի ադամանդի գործարանի մոտ դի է հայտնաբերվել Արտաշատի առեւտրականները պահանջում են ՀՀԿ-ական պատգամավորի եղբոր հրաժարականը. «Ժողովուրդ»Իսպանիայում ձերբակալվել են վրացի և հայ «օրենքով գողեր» Արսեն Թորոսյանը վախենում է իրեն վերնաշապիկ գնելուց. «Ժողովուրդ»Ողբերգական վթար Տավուշում. 1 զոհ, 4 վիրավոր կա Աստղագուշակ` օգոստոսի 14-ի համար«Ազիզյաններ» սիթքոմը փակման վտանգի տակ է. «Հրապարակ»Օրվա ԽորհուրդըՀայաստանից թալանված ունեցվածքի վերադարձը հեշտ չի իրականացվելու. «Ժողովուրդ»Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում. «Ժողովուրդ»Օգանովսկուն կհարցաքննե՞ն. «Ժողովուրդ» Փոխվարչապետն ու նրա գրասենյակի ղեկավարը քնած են մնացել եւ ուշացել ինքնաթիռից. «Հրապարակ»Իրավապահ համակարգին այս ընթացքում ամեն ինչով աջակցում է Աղվան Հովսեփյանը. «Հրապարակ»Հայ իրավապահները գիտեն, որ Միքայել Հարությունյանը գտնվում է Մոսկվայում, բայց ձերբակալել չեն կարողանում. «Հրապարակ»«Ամսի 17-ին ուզում եմ լսել…» «Սա դեռ առաջին քայլն է. Ամենակարեւոր պայքարը դեռ առջևում է». Իրինա Քոչարյան «Եթե հակահեղափոխությունը հեղաշրջում իրականացնի, ապա նրանց քայլերը բնավ թավշյա չեն լինելու» Ինչ է պետք անել կատարյալ մաշկ ունենալու համար ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ դեսպանի հետ Լիլիթ Կարապետյանը լողազգեստով ցուցադրել է իր բարեմասնությունը (լուսանկար) Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ կարիք չկա ոչ շատ ոգևորվել, ոչ էլ չարախնդալ․ Արմեն ԱշոտյանՊաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Արցախ Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզումՉինաստանում սպիտակ սագը համալսարանի «հատուկ ուսանողի» կարգավիճակ է ստացել Ռուսաստանի բյուջեի պրոֆիցիտը հունվար-հուլիսին կազմել է ՀՆԱ-ի 2.5 տոկոսը Տաջիկստանում ուղղաթիռի վթարից 5 մարդ զոհվել է, 6-ը՝ ծանր վիրավորվել Սեւանա լճում անհետացած քաղաքացին դեռ չի գտնվել Քոչարյանը վաղը կխոսիՄի՛ արեք․ պարզապես մի արեք Իսպանիայի ափերի մոտ ավելի քան 430 միգրանտ է փրկվել Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածները տեղափոխվել են հիվանդանոց Կվերադարձնի արդյոք StAR-ը Հայաստանից ապօրինի դուրս բերված մինչև 14 մլրդ դոլարը
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին