Lurer.com | Առանց ծխի ապագայի հեռանկարը բացահայտում է «Ֆիլիպ Մորրիսի» կառավարող տնօրեն Միխալիս Ալեքսանդրակիսը (լուսանկարներ)
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ինչպես է Հայաստանը ապրելու հետագայում․ Սատանովսկին` Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի պատժամիջոցների մասինԱսուլիսին զուգահեռ բողոքի ակցիա կլինիՍև ու սպիտա՞կ, թե՞ հարմար ու համեստ. Արայիկ Հարությունյան Իսպանիայում ձերբակալվել են վրացի և հայ «օրենքով գողեր» Ողբերգական վթար Տավուշում. 1 զոհ, 4 վիրավոր կա Օգանովսկուն կհարցաքննե՞ն. «Ժողովուրդ» «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստի յուրօրինակ դաջվածքը (լուսանկարներ)Էլինա Դանիելյանը Կավալայի միջազգային մրցաշարում լավագույնն է կանանց պայքարումՄխիթարյանի խաղի գնահատականը (լուսանկար, տեսանյութ)Անսպասելի շրջադարձ՝ Մարտի 1-ի գործում

Առանց ծխի ապագայի հեռանկարը բացահայտում է «Ֆիլիպ Մորրիսի» կառավարող տնօրեն Միխալիս Ալեքսանդրակիսը (լուսանկարներ)

Ոչ թե այրում, այլ տաքացում, ոչ թե ծուխ, այլ գոլորշի: Դալմա Գարդեն մոլում գտնվող տաղավարում «Ֆիլիպ Մորրիսի» մասնագետները չափահաս ծխողներին ներկայացնում են ընկերության վերջին նորարարությունը:

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշյնլ» ընկերության Ուկրաինայի, Կովկասի և Մոլդովայի կառավարող տնօրեն Միխալիս Ալեքսանդրակիսն առաջին անգամ այցելեց Հայաստան IQOS-ի վաճառքի պաշտոնական մեկնարկից հետո։

«Այքոսի վաճառքի մեկնարկը հայաստանյան շուկայում անհնարին կլիներ առանց մեր կազմակերպության կողմից կատարվող ու մոտ 12 տարի տևած գիտահետազոտական աշխատանքի»,-նշեց Միխալիս Ալեքսանդրակիսը։

IQOS-ը մշակվել է Շվեյցարիայում՝ «Ֆիլիպ Մորրիսի» հետազոտությունների և մշակումների կենտրոնում: IQOS-ի տեխնոլոգիան ավելի քան տասնամյակ տևած ուսումնասիրությունների արդյունք է:

2008 թ.-ից ի վեր «Ֆիլիպ Մորրիսի» հետ աշխատել է ավելի քան 430 փորձագետ: Ընկերությունը ներդրել է ավելի քան 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առանց ծխի ապրանքների լայն տեսականի ստեղծելու նպատակով: Ֆիլիպ Մորրիսի հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ին ամբողջապես անցում կատարելը ծխողների համար պակաս վնասակար լինելու պոտենցիալ ունի:

Միխալիս Ալեքսարդրակիսը խոսեց նաև Հայաստանում «Ֆիլիպ Մորրիսի» գիտահետազոտական կենտրոնի ստեղծման մասին. «Կարծում ենք, սա հրաշալի հնարավորություն է «Ֆիլիպ Մորրիսի» համար: Ներկայումս ձևավորում ենք Հայաստանում հետազոտություններ և մշակումներ իրականացնող կառույցի ղեկավարող թիմը, համալսարանների հետ համատեղ էլ կապահովենք վերջինիս աշխատանքային պայմաններով»։

IQOS արտադրատեսակը ԱՄՆ շուկա ներմուծելու համար «Ֆիլիպ Մորրիսը» դիմել է Միացյալ նահանգների պարենային մթերքի և դեղորայքի վարչություն, որի փորձագիտական խորհուրդը հաստատել է՝ IQOS-ն առաջացնում է զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր, քան սովորական ծխախոտը:

Ինչպես հարցազրույցում նշեց Միխալիս Արեքսանդրակիսը, «դա ժամանակատար գործընթաց է, բայց մենք շարունակելու ենք աշխատել ԱՄՆ պարենային մթերքի և դեղորայքի վարչության հաստատումը ստանալու համար ոչ միայն ԱՄՆ-ում ապրանքի վաճառք իրականացնելու, նաև այլ ծխախոտային ապրանքներից վերջինս տարբերակելու ուղղությամբ»։

Եթե վարչությունը հաստատի «Ֆիլիպ Մորրիսի» դիմումը, IQOS-ը կդառնա թութունի պարունակությամբ առաջին ապրանքատեսակը, որն ունի ամերիկյան կառավարության՝ ծխելու համեմատ ավելի քիչ վնասակար լինելը փաստող մակնշում։

Նշենք, որ IQOS-ը հասանելի է 38 շուկաներում՝ ներառյալ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ուկրաիանան, Ռուսաստանը, Ճապոնիան: 

2018 թ.-ի հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում մոտ 5 մլն. չափահաս ծխող դադարեցրել է ծխելը և անցել IQOS-ին, իսկ ամեն օր անցում կատարողների թիվը հասնում է 10,000-ի: Մարտի 1-ից IQOS-ի հաղթարշավը հասավ նաև Հայաստան։

IQOS-ի հիմքում առաջատար էլեկտրոնային համակարգ է, որը, առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը։ IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։

«Ֆիլիպ Մորրիսն» իրականացնում է գիտական գնահատման խստապահանջ ծրագիր՝ հաստատելու համար, որ առանց ծխի իր ապրանքների օգտագործումը շարունակական ծխելու համեմատ զգալիորեն նվազեցնում է ռիսկը: IQOS-ի վերաբերյալ PMI-ի հետազոտությունները առաջադեմ են ու հստակորեն մատնանշում են ռիսկի նվազեցման ուղղությունը:

Հետազոտության հիմնական արդյունքներն են՝

• IQOS-ի գոլորշին միջինում 90-95%- ով ավելի քիչ վնասակար նյութեր է պարունակում, քան հատուկ հետազոտական նպատակներով ստեղծված ստանդարտ սիգարետը, • Լաբորատոր հետազոտությունները հաստատում են, որ IQOS-ի գոլորշին զգալիորեն ավելի քիչ վնասակար է, քան սիգարետի ծուխը։

• Մինչ օրս կատարված կլինիկական հետազոտությունները մատնանշում են, որ ամբողջությամբ IQOS-ի անցած ծխողների մոտ զգալիորեն նվազել է 15 թունավոր նյութերի ազդեցությունը: Նշված ազդեցության նվազումը մոտեցել է հետազոտությունների ընթացքում ծխելը դադարեցրած մարդկանց մոտ գրանցված նվազման մակարդակներին։

• IQOS-ը երկրորդական ծխի աղբյուր չի հանդիսանում: Օդի որակի հետազոտության համաձայն՝ IQOS-ի օգտագործումը բացասաբար չի ազդում սենյակային օդի որակի վրա։

• Հետազոտությունը ցույց է տալիս IQOS-ի հանդեպ հետաքրքրության ցածր մակարդակ այն մարդկանց շրջանում, ովքեր երբեք չեն ծխել կամ դադարեցրել են ծխելը, մինչդեռ չափահաս ծխողների շրջանում նրանց՝ IQOS-ի հավանական օգտագործողներ դառնալու մեծ պոտենցիալ կա:

Նման արդյունքները վստահություն են ներշնչում, որ PMI-ը համընթաց է շարժվում իր ծրագրին՝ ապացուցել, որ IQOS-ն ավելի քիչ վնասակար այլընտրանք է այն ծխողների համար, ովքեր կնախընտրեն անցնել այս արտադրանքին:

դիտվել է 4921 անգամ
Լրահոս
14 Օգոս
«Պրիվետ Ռոբ» ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին դատախազությունԿրակոց Վանաձորում. կասկածյալը կրակել է մոր հրացանով (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավԱզատանցիները կարկուտի վնասներն են հաշվում (տեսանյութ) Ստեղծվել է վարչապետին կից պետական պարգևների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով Ակտիվիստները ներխուժեցին «Էրեբունի Պլազա»․ ՈւղիղԿան ավելի լուրջ 2 փաստարկներ, որոնք կներկայացվեն Վճռաբեկ դատարան․ Հայկ ԱլումյանԻնչու պետք է գալ Երևան և մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին. Արցախցի իրավապաշտպանի կոչը՝ հայությանը Վթար Իսակովի պողոտայում. կա զոհ «Էրեբունի Պլազայում» ընթանում է «Պրիվետ Ռոբ» բողոքի ակցիանՄարզպետը դիմել է դատախազինՇտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստանում է (տեսանյութ)Ամառային ճամբար՝ սև ծովի ափին․ ամփոփվեց Ուկրաինայի հայերի միության 7-րդ մանկապատանեկան ճամբարըԻնչպես է Հայաստանը ապրելու հետագայում․ Սատանովսկին` Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի պատժամիջոցների մասինԵրեւանի քաղաքապետարանը շարունակում է քաղաքային բյուջեի միջոցները վատնել փառատոններ անցկացնելու համար. «ԺողովուրդԱսուլիսին զուգահեռ բողոքի ակցիա կլինիԵս նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Սև ու սպիտա՞կ, թե՞ հարմար ու համեստ. Արայիկ Հարությունյան Նոր Հաճնի ադամանդի գործարանի մոտ դի է հայտնաբերվել Արտաշատի առեւտրականները պահանջում են ՀՀԿ-ական պատգամավորի եղբոր հրաժարականը. «Ժողովուրդ»Իսպանիայում ձերբակալվել են վրացի և հայ «օրենքով գողեր» Արսեն Թորոսյանը վախենում է իրեն վերնաշապիկ գնելուց. «Ժողովուրդ»Ողբերգական վթար Տավուշում. 1 զոհ, 4 վիրավոր կա Աստղագուշակ` օգոստոսի 14-ի համար«Ազիզյաններ» սիթքոմը փակման վտանգի տակ է. «Հրապարակ»Օրվա ԽորհուրդըՀայաստանից թալանված ունեցվածքի վերադարձը հեշտ չի իրականացվելու. «Ժողովուրդ»Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում. «Ժողովուրդ»Օգանովսկուն կհարցաքննե՞ն. «Ժողովուրդ» Փոխվարչապետն ու նրա գրասենյակի ղեկավարը քնած են մնացել եւ ուշացել ինքնաթիռից. «Հրապարակ»Իրավապահ համակարգին այս ընթացքում ամեն ինչով աջակցում է Աղվան Հովսեփյանը. «Հրապարակ»Հայ իրավապահները գիտեն, որ Միքայել Հարությունյանը գտնվում է Մոսկվայում, բայց ձերբակալել չեն կարողանում. «Հրապարակ»«Ամսի 17-ին ուզում եմ լսել…» «Սա դեռ առաջին քայլն է. Ամենակարեւոր պայքարը դեռ առջևում է». Իրինա Քոչարյան «Եթե հակահեղափոխությունը հեղաշրջում իրականացնի, ապա նրանց քայլերը բնավ թավշյա չեն լինելու» Ինչ է պետք անել կատարյալ մաշկ ունենալու համար ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ դեսպանի հետ Լիլիթ Կարապետյանը լողազգեստով ցուցադրել է իր բարեմասնությունը (լուսանկար) Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ կարիք չկա ոչ շատ ոգևորվել, ոչ էլ չարախնդալ․ Արմեն ԱշոտյանՊաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Արցախ Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզումՉինաստանում սպիտակ սագը համալսարանի «հատուկ ուսանողի» կարգավիճակ է ստացել Ռուսաստանի բյուջեի պրոֆիցիտը հունվար-հուլիսին կազմել է ՀՆԱ-ի 2.5 տոկոսը Տաջիկստանում ուղղաթիռի վթարից 5 մարդ զոհվել է, 6-ը՝ ծանր վիրավորվել Սեւանա լճում անհետացած քաղաքացին դեռ չի գտնվել Քոչարյանը վաղը կխոսիՄի՛ արեք․ պարզապես մի արեք Իսպանիայի ափերի մոտ ավելի քան 430 միգրանտ է փրկվել Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածները տեղափոխվել են հիվանդանոց Կվերադարձնի արդյոք StAR-ը Հայաստանից ապօրինի դուրս բերված մինչև 14 մլրդ դոլարը
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին