Փոքր Այրումում գայլերը հոշոտել են խոշոր եղջերավոր անասունների
ОбществоԼոռու մարզի Փոքր Այրում գյուղի անտառին կից տարածքում գայլերը հարձակվել են խոշոր եղջերավոր անասունների վրա: Խոշորացված Ախթալա (փոքր Այրումը համայնքի կազմում է) համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն ասաց, որ գայլերը կենդանիներից մեկին հոշոտել են, մյուսին` վնասել: «Կովերը պատկանել են մեկ ընտանիքի: Նախկինում համայնքում նման դեպքեր չեն գրանցվել»,-ասաց նա: