«Արմավիր» ՔԿՀ-ում փախուստի փորձ է կանխվել (լուսանկարներ)
ПравоՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները մարտի 13-ին կանխել են նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Քրեակատարողական հիմնարկի N մասնաշենքի երկրորդ հարկի խցերից մեկում պատիժը կրող երկու դատապարտված անձինք խցի ճաղավանդակը կտրելու միջոցով փորձել են դիմել փախուստի:
Կատարվում է հետաքննություն: