«Մանչեսթեր Յունայթեդ»-ը արժանի չէր հաջորդ փուլ դուրս գալուն. Լուկակու
Video«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Սևիլյա»-ից կրած պարտությունը (1:2):
«Կարծում եմ՝ լավ սկասեցինք խաղը, բայց հետո թույլ տվեցինք մրցակցին վերահսկել այն: Ունեցանք մի քանի պահ, բայց չօգտագործեցինք: Հետո նրանք գոլ խփեցին: Այդ պահից ի վեր փորձեցինք առաջ շարժվել, նրանք խփեցին երկորդը: Դա մեծ հարված էր մեզ համար:
Մենք ավելի լավ պետք է խաղայինք, քանի որ թիմում ունեցած որակով մենք պետք է անեցնեինք: Բայց մենք դրան արժանի չէինք, քանի որ բավականաչափ լավը չէինք:
Հանդերձարանում ֆուտբոլիստները տուխոր էին, քանի որ ավելին էինք սպասում ինքներս մեզանից», – Լուկակուի խոսքը մեջբերում է Goal-ը:
Լուսանկարը՝ Getty Images