ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Ինչո՞ւ խոսեց Քոչարյանը

Վերլուծական
Արդեն երկու շաբաթ է, ինչ ընդդիմություն-իշխանություն երկխոսության թիրախում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Շատերին զարմացրեց այն կոնսենսուսը, որը ձևավորվեց այս երկու բևեռների միջև հատկապես Մարտի 1-ի դեպքերի հարցում: Ինչպես հիշում ենք, ՀՀԿ-ն չընդդիմացավ ԵԼՔ-ի հայտարարության նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելուն: Շատերի կողմից սա դիտվեց իբրև իշխանության ապահովագրումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումից: Կարմիր թելի պես անցնում էր նաև այն, որ իշխանությունները վախենում են Սարգսյանի վարչապետության հնարավոր խոչընդոտներից, որոնք կարող է հարուցել Ռոբերտ Քոչարյանը:
 
Սակայն երեկ կարծես թե ամեն ինչ ընկավ իր տեղը: Դատախազությունը մերժել է ԵԼՔ դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին իբրև վկա հարցաքննելու միջնորդությունը: Դատախազությունը հիմնավորում է, որ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան: Սա անչափ կանխատեսելի ընթացք էր, եթե հաշվի առնենք , որ Սարգսյան-Քոչարյան հակասությունները մտացածին են, իսկ ՀՀԿ-ի՝ վերջին շրջանում դրսևորվող պահվածքը ոչ այլ ինչ է, քան նախապես գծված սցենար: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև հակասությունների բացակայությունը փաստեց դատախազության պատասխանը: Եթե այդ հակասությունները լինեին իրական՝ Սարգսյանին ոչինչ չէր խանգարի գնալ մինչև վերջ և խաղն ավարտել իր օգտին: Իսկ ի՞նչ ստացավ Մարտի 1-ի թեմայի և իր անվան շահարկումից Ռոբերտ Քոչարյանը: Նախ՝ նա հնարավորություն ունեցավ խոսնակի շուրթերով արդարացնելու իրեն, անգամ մատնանշեց Մարտի 1-ի իրական կազմակերպիչներին և սադրողներին, արդյունքում նա նույնիսկ չի հարցաքննվի:
 
Այսինքն՝ Քոչարյանի համար ստեղծված իրավիճակը միանգամայն ձեռնտու էր: Իհարկե, երկրորդ նախագահի հայտնությունը կարելի է նաև հետախուզական անվանել, քանի որ տևական լռությունից հետո հանրային կարծիքի շոշափման անհրաժեշտություն է առաջացել: Մյուս կողմից, սա փայլուն հանարավորություն էր՝ որոշ ժամանակ փակել Մարտի 1-ի թեման և կանխել հետագա հարցադրումները: Սարգսյանի գործոնը և Սարգսյանը, իբրև երկրի ղեկավար, գուցեև ամենացանկալին է Ռոբերտ Քոչարյանի համար, քանի որ այդ պարագայում նա կարող է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական երաշխիքներ ունենալ, այսինքն՝ պահպանել այն ստատուս-քվոն, որն առկա է պաշտոնը լքելու օրից սկսած: Անգամ եթե Քոչարյանն ունենա վերադառնալու ցանկություն, ամենասահուն կերպով այդ ծրագիրը կարող է իրականացնել միայն ու միայն Սերժ Սարգսյանը: Քոչարյանն այսօր չունի առկա ստատուս-քվոն փոփոխելու քիչ թե շատ հիմնավոր պատճառ, նման պատճառ չունեն նաև իշխանությունները, և արդեն իսկ հասկանալի է, որ բարձրացված աղմուկը կլռեցվի արդեն ՀՀԿ կողմից ԱԺ լիագումար նիստում ԵԼՔ-ի նախագծին դեմ քվեարկելով: Այո, Քոչարյանի գրասենյակից տեղեկացրել են, որ նա չի մասնակցի ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը, քանի որ նախօրոք ծրագրված այցով գտնվելու է արտերկրում: Մամուլը շտապեց նաև այստեղ հակասություններ որոնել, ենթադրելով, թե այսկերպ Քոչարյանն իր վերաբերմունքն է արտահայտում ՀՀԿ կողմից ձևավորված թողտվության մթնոլորտի հանդեպ, որում շահարկվում է իր անունը: Սակայն այստեղ պետք է հիշատակել այն փաստը, որ վերջին 10 տարիների բոլոր կարևորագույն իրադարձությունների օրերին Ռոբերտ Քոչարյանը միշտ եղել է արտերկրում:
 
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված