«Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)
СпортԵվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում «Արսենալ»-ը կհյուրընկալի «Միլան»-ին:
Daily Star-ը հրապարակել է լոնդոնյան թիմի հավանական մեկնարկային կազմը: Հենրիխ Մխիթարյանը ցանկում է:
Հանդիպումը կայանալու է մարտի 16-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով՝ 00:05-ին:
Թիմերի միջև առաջին խաղում լոնդոնցիները հաղթել են 2:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր ողջ խաղին, դարձել գոլի հեղինակ և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: