Աբրահամի առաջիկա մրցակիցը հավանաբար կլինի Պատրիկ Նիլսեն
СпортԻնպես ավելի վաղ հայտնի էր դարձել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամ ապրիլի 28-ին մենամարտ կանցկացնի:
BoxingScene-ի տեղեկության համաձայն Աբրահամի մրցակիցը լինելու է դանիացի Պատրիկ Նիլսենը: Մարտը կկայանա ապրիլի 21-ին:
Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր 2017 թվականի հունիսի 15-ին՝ Լոնդոնում: Հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ՝ պարտվել էր IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենքից:
Նիլսենը իր վերջին՝ անցյալ տարվա հոկտեմբերին կայացած մարտում նոկաուտով պարտվել էր Ջոն Ռայդերից: