Հայաստանին էժան փող հենց սենց դեպքերի համար չեն տալիս
BlogosphereԱրթուր Դանիելյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Փաբում լռվցնելը երբեմն օգտակար է լինում: «Սոբուտիլնիկներիցս» մեկը ԿԲ-ի ու Քննչական Կոմիտեի հետ կապված մի չնաշխարհիկ դեպք պատմեց, որը շատ պատկերավոր ներկայացնում է Հայաստանում ներդրումային մթնոլորտի ողջ հմայքը:
Դետալների մեջ չեմ խորանում, որովհետև ես էլ առանձնապես չհասկացա խնդրի առարկան, բայց, ծագած խնդրի արդյունքում, ԿԲ-ն օրենքի խախտմամբ անձնական տվյալ է հրապարակել: Ընդ որում, գործի հետ ուղղակիորեն առնչվող ընկերս իր հետաքննություն է իրականացրել ու պարզել, որ ըստ ամենայնի ԿԲ-ին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում էլ այդ տվյալները հրապարակվել են:
Մի եսիմ ինչ ունիկալ գործ չի, Հայաստանում գցոցին էնքան ա, որ ԿԲ-ն էլ ա օրը մեջ մի մութ պատմության արանքում հայտնվում: Ուրիշ հարց, որ այդ պատմությունները նվազեցնելու համար Հայաստանում գոյություն ունեն իրավապահ մարմիններ, որոնց պատշաճ աշխատանքի արդյունքում հնարավոր կլիներ պրիմիտիվ գցոցին էականորեն նվազեցնել, որի արդյունքում էականորեն կբարձրանար ՀՀ ԿԲ և բազմաթիվ այլ կառույցների վարկանիշը: Բայց, չգիտես ինչու, գնալով ավելի ու ավելի հաճախ եմ լսում, որ հիշյալ գցոցիների հետ կապված գործերը լռվում են Քննչական Կոմիտեում: Տվյալ դեպքում, ինչքան հասկացա, արդեն երկու տարի է լռված է գործը: Սա ստանդարտ ռազմավարություն է՝ կասկածյալը գալիս, աբրաշյատ ա ըլնում քննիչին, սա էլ ասում ա՝ լավ, հլը բեր ձգենք ինչքան կարանք, մի երկու տարի հետո յա էշը կմեռնի, յա էշատերը... Ու տենց ձգում են՝ արանքում գառլախելով ամենաթափանցիկ համարվող ֆինասավարկային ոլորտը: Հայաստանին էժան փող հենց սենց դեպքերի համար չեն տալիս: Քանի որ շարքային ուչաստկովիի գործը մինչև Ազատիչին չհասնի, Գառնիկիչը մատը մատին չի խփի:
Հավելենք, որ վերը նշված թեմայի մասին ԼՈՒՐԵՐ.com-ը բազմիցս անդրադարձել է:
Մեր հրապարակումներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ, ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ: