00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կոռնիձորի Արոն դեմ է ԵԿՄ-ում Արամ Սարգսյանի ներկայությանը«Անվճար ջրի երկիր». ավելի քան 7 մլն-ից հետևորդ ունեցող հայտնի բլոգերը հրապարակել է Հայաստանի մասին տեսանյութ Թերություններ կան թե գործող, և թե մինչ այժմ առաջարկված ընտրակարգերում. ԱԺ-ում շարունակվում են ԸՕ բարեփոխումների քննարկումները Ռոնալդուն հանդիպել է նոր թիմակիցներին (տեսանյութ)Գտել են անհետ կորած համարվող Կոմիտաս Սարգսյանի դին Զորակոչիկները չպետք է վճարեն բուժօգնության համար. Արսեն ԹորոսյանԻնչպես են Խորվաթիայի հավաքականին դիմավորել հայրենիքում (լուսանկարներ)Կինը բենզին է լցրել տղամարդու վրա և այրել Այս ապազգային տարրի վռնդումը հասարակության հաղթանակն էԵրեխաների առևանգման և անհետանալու դեպքերն ավելացել են

Արմեն Ամիրյանը զեկուցել է Սերժ Սարգսյանին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների ու 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին:

Նախարարը ներկայացրել է մի շարք ուղղություններով` մշակույթի բնագավառում օրենսդրության կատարելագործման, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, կինեմատոգրաֆիայի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, նախարարության ենթակայության գրադարանների և թանգարանների գործունեության բարեփոխման, նորարարական տեխնոլոգիաների միջոցով դրանց պայմանների բարելավման ու արդիականացման, հանրապետության մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, ինչպես նաև արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով իրականացված և ընթացիկ աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արմեն Ամիրյանը զեկուցել է, որ հաջողությամբ կյանքի է կոչվել Նախագահի հետ նախորդ աշխատանքային հանդիպմանը քննարկված համահայկական նվագախմբի ստեղծման գաղափարը` 2017թ. գարնանը նվագախմբի ստեղծումից հետո Երևանում ապրիլի 24-ին տեղի է ունեցել առաջին համերգը՝ աշխարհի 20 երկրից 71 հայ երաժիշտների մասնակցությամբ, այս տարի նախատեսված է նվագախմբի ելույթը Շուշիում՝ մայիսի 9-ին և Երևանում՝ մայիսի 14-ին։ Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվում է նաև համահայկական երգչախումբ, որի առաջին ելույթը կկայանա առաջիկա ապրիլի 24-ին, Երևանում։

Արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով, ըստ նախարար Ամիրյանի, 2017թ. ընթացքում մի շարք երկրներում՝ Չինաստան, Իրան, Հնդկաստան, Ռուսաստան, ԱՄՆ և այլն, կազմակերպվել են հյուրախաղեր, ցուցահանդեսներ: Հայկական պատվիրակությունները մասնակցել են նաև գրքի, կինոյի, ժամանակակից արվեստի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին Ֆրանկֆուրտում, Կաննում, Վենետիկում: «Հայաստանի մշակութային օրերը Ռուսաստանում» միջոցառման շրջանակներում հայաստանցի 250 պրոֆեսիոնալ արտիստներ ելույթներով հանդես են եկել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում, բացվել են ցուցահանդեսներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում: 

Առաջիկա ծրագրերի շարքում, նախարարի զեկուցմամբ, 2018թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 17-ը նախատեսված են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Արաբական Միացյալ Էմիրություններում։ 

Հանրապետության Նախագահի մեկ այլ հանձնարարականի` Հայաստանի մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է, որ արդեն իսկ ընթացք են ստացել մի շարք ծրագրեր: Մասնավորապես` Հայաստանի 111 համայնքներում, այդ թվում՝ սահմանամերձ հեռավոր գյուղերում, ինչպես նաև Արցախում «Մշակութային կանգառ» ծրագրով տեղի են ունեցել թատերական և երաժշտական պետական 36 խմբերի հյուրախաղեր, թանգարանների 454 արտագնա ցուցահանդեսներ։ Շարժական կինոթատրոնները նույն վայրերում կազմակերպել են 200 կինոդիտում։ 2017թ. կեսերին ստեղծվել և մինչև օրս շարունակվում է «ԱրԱր» ծրագիրը, որով մարզերի բնակիչներն առանց տարիքային սահմանափակման և անվճար սովորում են արհեստներ, ժողստեղծագործության որևէ ճյուղի հմտություններ, իսկ դրան զուգահեռ պատրաստվում են այդ ամենն ուսուցանող վարպետներ։ 2018թ. ամռանն անցկացվելու է հայկական պարի փառատոնը, որի նպատակն առաջին հերթին հեռավոր բնակավայրերի պարախմբերին աջակցելն է։ 

Մշակույթի նախարարը Նախագահ Սարգսյանին զեկուցել է նաև հանձնարարականի համաձայն Ամբերդ ամրոցի վերականգնման, վերանորոգման և ենթակառուցվածքների ստեղծման ծրագրի մեկնարկի մասին։ Նրա հավաստմամբ, նախագծերը մշակված են, մրցույթը հայտարարված է, արդյունքներն ամփոփված են, և նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են. վերականգնումը կսկսվի 2018թ. ապրիլին։ Արմեն Ամիրյանի ներկայացմամբ, բարեկարգվել է պատմամշակութային «Գառնի» արգելոց-թանգարանի շրջակայքը, ստեղծվել է ենթակառուցվածքների գոտի։ 

Երևանի մնջախաղի թատրոնի համար առանձին տարածք ստեղծելու նպատակով, ըստ մշակույթի նախարարի, տարածք է հատկացվել Երևանի Գևորգ Քոչար 27 հասցեում, շինվերանորոգման նախագիծը պատրաստ է և ներկայացված է հանրությանը։ Շուտով կհայտարարվի մրցույթ, իսկ շինարարությունը կսկսվի 2018թ. մայիսին։ Նախատեսվում է թատրոնի բացումն այդ տարածքում ազդարարել 2019թ. մայիսին։ 

Արմեն Ամիրյանը հավաստիացրել է, որ Իտալիայի կառավարության հետ հնագիտական արժեքների վերականգնողական տարածաշրջանային կենտրոն ստեղծելու վերաբերյալ Նախագահի հանձնարարականի կատարումն ավարտական փուլում է. շուտով կենտրոնը կբացվի ՀՀ մշակույթի նախարարության շենքում հատկացված տարածքում:

Աշխատանքային հանդիպման ժամանակ Նախագահին զեկուցվել է նաև պետական թատրոնների շենքերի վերանորոգման կամ նոր շենքերի կառուցման աշխատանքների վերաբերյալ, ըստ որի` կառուցվել է Երևանի կամերային թատրոնի նոր շենքը, նախատեսվում է կառուցել Համազգային թատրոնի շենքը, վերանորոգվում են Գորիսի և Վանաձորի թատրոնների շենքերը, Ստեփանակերտի պետական թատրոնի շենքի նորոգմանը ՀՀ մշակույթի նախարարության թատերական և համերգային կոլեկտիվները կտրամադրեն իրենց մեկ միջոցառման ողջ հասույթը։ «Արցախ, իմ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրն արդեն մեկնարկել է։ Երևանի մնջախաղի թատրոնի նոր տարածքում թատրոնի կառուցման նախագիծն արդեն արված է, շուտով կհայտարարվի մրցույթը։

Նախարարը տեղեկացրել է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման մասին: Ըստ Արմեն Ամիրյանի, հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ» ՍՊԸ և «ԻնֆոՏեխ» ՍՊԸ ընկերությունների կոնսորցիումը։ Այժմ կոնսորցիումի հետ քննարկման և համաձայնեցման փուլում է կնքվելիք պայմանագիրը։ 

Արմեն Ամիրյանը զեկուցել է նաև նախարարության կողմից մշակված` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության, օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների, ինչպես նաև Հայաստանում կինոարտադրության ոլորտի կառավարման ժամանակակից մոդելի ներդրման նպատակով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծերի մասին: 

Առաջիկա ծրագրերի շարքում նախարարը նշել է, որ մինչև 2021թ. պետք է ավարտվի գրադարանների, կինոժառանգության, երաժշտական ստեղծագործությունների ֆոնդերի թվայնացումը, իսկ մինչև 2021 թվականի դեկտեմբեր կստեղծվի հայ մշակույթի ստեղծագործական ամբողջ ներուժը պատկերող տեղեկատվական թվային շտեմարան։ 

դիտվել է 672 անգամ
Լրահոս
17 Հուլ
Կոռնիձորի Արոն դեմ է ԵԿՄ-ում Արամ Սարգսյանի ներկայությանըՀանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը«Անվճար ջրի երկիր». ավելի քան 7 մլն-ից հետևորդ ունեցող հայտնի բլոգերը հրապարակել է Հայաստանի մասին տեսանյութ Թերություններ կան թե գործող, և թե մինչ այժմ առաջարկված ընտրակարգերում. ԱԺ-ում շարունակվում են ԸՕ բարեփոխումների քննարկումները Ռոնալդուն հանդիպել է նոր թիմակիցներին (տեսանյութ)Գտել են անհետ կորած համարվող Կոմիտաս Սարգսյանի դին Զորակոչիկները չպետք է վճարեն բուժօգնության համար. Արսեն ԹորոսյանՄադոննան հրապարակել է բացառիկ լուսանկարներ իր ընտանիքից (տեսանյութ)Ինչպես են Խորվաթիայի հավաքականին դիմավորել հայրենիքում (լուսանկարներ)Կինը բենզին է լցրել տղամարդու վրա և այրել Այս ապազգային տարրի վռնդումը հասարակության հաղթանակն էԵրեխաների առևանգման և անհետանալու դեպքերն ավելացել ենԱշխարհի չեմպիոնները Ֆրանսիայում են (տեսանյութ, լուսանկարներ)Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ «Մելանյա, բռնի՛ր». Թրամփը Պուտինի նվիրած գնդակը նետել է առաջին տիկնոջը (լուսանկարներ, տեսանյութ) Արտասահմանցիները բանկից ու գազալցակայանից փող են հափշտակել Գառնեցիները սայլերով ու դույլերով ջուր են կրում. նոր կառավարությունը դեռ չի արձագանքելԱմառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ Մոուրինյուն՝ Ռոնալդուի տեղափոխության մասինԱրամ Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դատախազությունն արձագանքել է «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատիրոջ հայտարարությանը Պաշտպանության նախարարի որդին ևս հայրենիքի առջև պարտքը կկատարի Արցախում «Արսենալ»-ի մարզումները (լուսանկարներ)Աստղագուշակ՝ հուլիսի 17-ի համարՕրվա խորհուրդը ՊԵԿ-ում նոր խայտառակ նշանակում. «Ժամանակ».Նարեկ Սարգսյանը վիճել է թիկնապահի հետ. «Ժողովուրդ»Նորանշանակ տեղակալն ունի 1 մլն 100 հազար դրամ և 90 հազար ռուբլի․ «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը թանկ համարվող փաստաբաններ է վարձել. «Ժամանակ» Ավագանու ընտրություններն, ամենայն հավանականությամբ, կկայանան սեպտեմբերի 9–ին. «Փաստ»«Քաչալը ճար անող լինի՝ իր գլխին կանի». «Ժամանակ»Բնապահպանության նախարարի առաջին տեղակալի ունեցվածքը. «Փաստ»Հայկ Մարությանը 3 թեկնածուների շարքում է. «Ժողովուրդ»«Ում մասին ինչ գիտեք՝ գրեք». «Իրատես»Լարիսա Մինասյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին. «Հրապարակ»Վախի, ցայտնոտի խնդիր չկա. Գեղարքունիքի մարզպետը` Ջիլ գյուղի ուղղությամբ կրակոցների մասինՄ․Գրիգորյանին է այցելել Ֆրանսիայից ժամանած նրա բժիշկը. «Հրապարակ» Նոր ղեկավարությունը տեղ է բացում իր թիմի համար. «Հրապարակ» Գեներալիտետը նեղված է բանակում սկսված մասշտաբային ստուգումներից. «Հրապարակ»Բնակչության նկատելի զանգված կհայտնվի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում․ «Ժողովուրդ» Նարինջը տեսողությունը պաշտպանում է տարիքային խանգարումներից Մրգաշատ գյուղում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել Չեք հավատա բայց սա Սևանն է (տեսանյութ) ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբՅուրահատուկ ու տարատեսակ ցեղերի ներկայացուցիչները տեղ են գտել այս ֆոտոշարքում ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքներըՀայրապետյանը դիմումը գրել է «Աղիքները դուրս էին թափվել․․․». Վանաձորում «Չախալն» ու եղբայրը «քացով խփել են «բիձու» դոշին», վերջինս էլ դանակով՝ «ջահելներից» մեկին Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի
Ամենադիտված
Նոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը Երեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը. Իրինա Հարությունյան. «Հժ» Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան (տեսանյութ)Սաշիկ Սարգսյանի որդու փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբԱռողջապահության նախարարը աշխատանքից կազատի Սերժ Սարգսյանի խնամիին. «Հրապարակ»«Կյանքի խոսք» եղեղեցու հետևորդ պետական պաշտոնյան ցանկանում է խլել բիզնեսը, սպառնալով ԱԱԾ-ովԵս «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Ո՞ւմ շանսերն են ամենամեծըԻնչու է Կաթողիկոսի եղբոր դատախազ որդին հայտնվել բախման թեժ կետում (տեսանյութ)Մեծն Նիկոլը մերժեց գողական օրենքների գոյությունը էս երկրում…. Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով թեժ զարգացումներ են
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ»