«Ռեալ»-ը և ՊՍԺ-ն հետաքրքրված են Պաուլո Դիբալայի ծառայություններով
СпортԹուրինի «Յուվենտուս»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի և ֆրանսիական ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է Calciomercato.com-ը, «Ռեալ»-ն ու ՊՍԺ-ն ամռանը կփորձեն ձեռք բերել արգենտինացի հարձակվողի տրանսֆերը:
Նշվում է, որ եթե «Ռեալ»-ը չկարողանա գնել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերը, ապա բանակցություններ կսկսի Դիբալայի հետ, իսկ ՊՍԺ-ն իր բրազիլացի առաջատարին կորցնելու դեպքում նույնպես կարող է արգենտինացուն գնելու փորձեր ձեռնարկել։
«Յուվենտուս»-ը իր հերթին պատրաստ է դիտարկել Դիբալայի վերաբերյալ առաջարկները և հնարավոր է նրան բաց թողնի այլ ակումբ:
Պաուլո Դիբալան ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուս»-ի կազմում 21 գոլ է հեղինակել: