Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները շարունակում են անպարտելի մնալ ռինգում
СпортԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները պրոֆեսիոնալ ռինգում:
Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյին Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ հաղթանակ են տոնել:
Արամ Ավագյանը հաղթեց Բուրգուտ Հաջիբոևին, Նարեկ Աբգարյանը` Բեկսուլթան Ռավշանովին, իսկ Գոռ Երիցյանը` Վրաստանը ներկայացնող Միքայել Ավագյանին:
Երեք բռնցքամարտիկներն էլ պարտություն չեն կրել պրոֆեսիոնալ ռինգում: