Ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի արծաթե մեդալակիր
SportՁյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի արծաթե մեդալակիր:
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկեց «Մեծ Սաղավարտ»-ի ձյուդոյի վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում են 4 մայրցամաքների 34 երկրների 251 մարզիկ՝ 152 ձյուդոյիստ և 99 ձյուդոիստուհի: Հայաստանը ներկայացնում են 73 կգ քաշային կարգի 2 մարզիկ՝ Արսեն Ղազարյանը և Ֆերդինանդ Կարապետյանը:
73 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտը՝ Ֆերդինանդ Կարապետյանի և Մոնղոլիայի ներկայացուցչի միջև էր: Կարապետյանը շատ մոտ էր հաղթանակին, բայց գրավեց 2-րդ մրցանակային տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ: