Մենք դատապարտված ենք հաջողության․Պուտինը կշարունակի ղեկավարել Ռուսաստանը
РоссияՌուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրված գործող նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան-Սեւաստոպոլ-Ղրիմ» հանրահավաք-համերգին հայտարարել է, որ Ռուսաստանը դատապարտված է հաջողության: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՍՏԻ» գործակալությունն ու հավելում, որ նրա խոսքով, հաջողության հասնելու համար երկիրը պետք է ձեռնամուխ լինի լայնածավալ աշխատանքի։
«Շնորհակալություն, որ կա այսպիսի հզոր բազմամիլիոնանոց թիմ։ Մեզ հաջողությունն է սպասում։ Այո՛։ Շատ կարեւոր է այս միասնությունը պահպանելը»,-հայտարարել է Պուտինը։ Նա դիմել է միջոցառման մասնակիցներին․ «Մենք դատապարտված ենք հաջողության, այդպե՞ս է (հանդիսատեսը հաստատել է)։ Միասին ձեռնամուխ կլինենք մեծ, լայնամասշտաբ աշխատանքի հանուն Ռուսաստանի»,-ՌԴ նախագահի խոսքերն մեջբերում է ՄԿ-ն։
«Շնորհակալություն արդյունքների համար։ Դուք մեր ընդհանուր թիմն եք, ես այդ թիմի անդամը։ Նրանք, ովքեր այսօր քվեարկեցին, մեր մեծ բազմազգ թիմն են կազմում»,-ասել է նախագահը։ Նրա խոսքով, նախագահական ընտրությունների արդյունքները վերջին տարիներին արվածի ճանաչումն է, փոխանցում է ՌԲԿ-ն։
Ավելացնենք, որ Պուտինը նախնական տվյալներով ստացել է ընտրողների 70 տոկոս վստահության քվեն և կշարունակի ղեկավարել Ռուսաստանի դաշնությունը