00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ուսեյն Բոլտը փորցաշրջան կանցնի ավստրալական ֆուտբոլային ակումբումՆիկոլ Փաշինյանի գործերի կառավարիչը հրաժարական տվեցԱշխարհի ամենագեղեցիկ կամուրջները (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսական ռազմաբազայի զինվորներն առանց թույլտվության զորավարժություններ են անցկացնում Փանիկ գյուղումՆեյմարը` բասկետբոլ խաղալիս (տեսանյութ)Ջրի փոխարեն՝ ցեխաջուր ծորակներից (տեսանյութ) Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. Ռուբեն ՀայրապետյանՈ՞ւր է կորել «դոշակի» տակ պահված 45 միլիարդը Ջորջ Քլունի, Ռոնալդու ու Մեսսի. աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիները՝ ըստ Forbes-իԻնչ է ախտորոշել Ֆրանսիայից ժամանած բժիշկը

«Ռեկետը» սկսվե՞լ է

Արդեն հայտնի է, որ կառավարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ ցանկանում է պարտադիր դարձնել  ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոնի համար վկայագիր ունենալը: Նախաձեռնությունը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնինն է: Այն, ինչպես հայտնի է՝ իրականացնում է վերահսկողական գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ շուկայում գործող սուբյեկտների նկատմամբ: Այժմ գազալցակայաններում գազի լիցքավորման հարցերը կարգավորելու համար սեղանին է դրվել նոր օրենսդրական նախաձեռնություն, որը կարգավորելու է նախկին օրենսդրության մեջ առկա բացերը և նպատակ ունի նվազագույնի հասցնել հայտնաբերված խախտումները: Գազալցակայանների աշխատանքների կանոնակարգման մասին դեռ անցած տարվա նոյեմբերից խոսում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիմա կարծես թե խոսքերից անցում են կատարում գործերի՝ օրենքը խստացվում է: 
 
Առաջարկվող նախագծով հստակ կսահմանվեն այն կազմակերպությունների անունները, որոնք իրավունք կունենան գազաբալոն տեղադրել՝ ինքնաշեն տեղադրումների քանակը հասցնելով նվազագույնի: Սա նշանակում է, որ ոլորտի կարգավորման անվան տակ կսահմանափակվի գազաբալոններ տեղադրող ընկերությունների թիվը, ինչը ինքնին տանելու է խոշորացման, ասել է թե՝ նոր մենաշնորհի հաստատմանը: Պարզ է , որ նախագծով սահմանված «բարձր չափանիշներին» համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը կարող է մեկնաբանվել սուբյեկտիվորեն: Արդյունքում, ավանդաբար օրենսդրական փոփոխությունների հետևանքով՝ տուժելու են «մանրերը», ինչպես նաև վարորդները, ովքեր այս պարագայում պետք է հավելյալ վճարեն գազաբալոնների տեղակայման և համապատասխան արտոնագրերի ձեռքբերման համար: Սա նոր հարված է հայաստանցիների գրպանին և անգամ հավաստիացումները, թե գազաբալոններ տեղադրող ընկերությունների սահմանափակումը կբերի անվտանգության աճի՝ հիմնավոր կասկածներ է առաջացնում:
 
Օրենսդրական այս մահակը կամ «զսպաշապիկը», ուղղակի թե անուղղակի, վերաբերվում է նաև ԱԳլՃկ-ի աշխատանքների կանոնակարգմանը: Հասկանալի է, որ ներքաղաքական վերդասավորումների ակտիվ շրջանում գազալցակայանների մեծահարուստ սեփականատերերին զգոնացնելը որոշակի տնտեսական-քաղաքական նպատակ կարող է հետապնդել:  Բայց դա չի նշանակում, որ այս «ռեկետի» գլխավոր թիրախը հենց  օլիգարխներն են: Ամենայն հավանականությամբ, իշխանությունները ոլորտում վերահսկողությունը խստացնելու անվան տակ մի շարք «անտեր» գազալցակայանների կստիպեն փակվել, ինչն էլ ամբողջությամբ տեղավորվում է մենաշնորհների վերաբաշխման տրամաբանության մեջ
 
Տարիներ շարունակ մամուլն արձանագրել է, որ հեղուկ գազով լիցքավորված շարժական լցակայանները օրենքի խախտումներով են շահագործվում: Նորություն չէ նաև այն, որ շատ դեպքերում դրանք այլ ավտոտրանսպորտային միջոցի պատկանող պետհամարանիշներով են շրջում փողոցներում: Որքան էլ զարմանալի է, սակայն բազմաթիվ հրապարակումները նախկինում պատկան կառույցների կողմից «ուշադրության» չեն արժանացել: Հավանաբար այն պատճառով, որ նախկինում դրանց իրական տերերին «կպչել» հնարավոր չէր: Բայց, ինչպես երևում է, հիմա վերևից իջեցված հրահանգը հասել է ինչպես իշխանությունների յուրայիններին, այնպես էլ գազի բիզնեսով զբաղվողներին: Գաղտնիք չէ, որ գազալցակայանները մեր երկրում պատահական մարդկանց չեն պատկանում:
 
Ընդ որում՝ դրանց տերերին կարելի է հանդիպել ինչպես իշխանական, այնպես էլ, այսպես կոչված՝ ընդդիմադիր ճամբարում՝ Սամվել Ալեքսանյան, Բարսեղ Բեգլարյան, Երվանդ Զախարյան, Հովիկ Աբրահամյան: Բնական է, որ այս օրենսդրական նախաձեռնությունը հալած յուղի պես չի անցնելու՝ լինելու են դժգոհողներ և նրանք, ովքեր ատամներով են պաշտպանելու իրենց բիզնես շահերը: Ընդ որում, նրանց համար, ովքեր այսօր այս կամ այն կերպ իշխանության մեջ են կամ մոտ՝ ավելի շատ հնարավորություններ ունեն պաշտպանվելու, քան իշխանությունից «հեռացվածները»: Նման օրենսդրական փոփոխությունը մեսիջ է, որ վերջիններս պետք է իրենց գլխի ճարը ինքնուրույն տեսնեն: ՀՀ իշխանությունները որոշել են առիթից օգտվել եւ այս ոլորտում եւս մենաշնորհներ սահմանել, կամ վերաբաշխել առկա մենաշնորհները: 
 
Ստելլա Խաչատրյան
 
դիտվել է 41069 անգամ
Լրահոս
18 Հուլ
Վիգեն Սարգսյանը մաս է կազմել կոռումպացված ռեժիմի, բայց հարցաքննության չի հրավիրվում. «Ժողովուրդ» Սերժի Վաչոն օգնել է ազատվել ծառայությունից. «Ժողովուրդ» Հոգևորականները մտահոգ են Մայր Աթոռից տեղեկատվության արտահոսք է կազմակերպվում. «Փաստ»«Ելք» դաշինքում վեճ կա համամասնությունների հետ կապված. «Հրապարակ»«Ծառուկյան դաշինքը» բոլոր ճակատներում նախընտրական աշխատանքներ է սկսել. «Հրապարակ»«Բանանց»-ն արտասովոր երկար ճանապարհով ուղևորվել է Սարաևո Իսրայելի խորհրդարանում ընդունվել է մի օրինագիծ, որը մեզ համար ևս կարող է օրինակելի լինել Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող իրատեսական տարբերակ Ուսեյն Բոլտը փորցաշրջան կանցնի ավստրալական ֆուտբոլային ակումբումԻնչ «ազդեցություն» կունենա Գազի Կոլյայի ինքնասպանությունը ձերբակալված թոռների ճակատագրի վրա Ընդամենը 4 փաստ հորոսկոպի յուրաքանչյուր նշանի մասին, որը կբացահայտի նրանց էությունը Հաստատվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովի ծրագիրը Նախագահի նստավայրի տարածքում կազմակերպվեց սիրողական աստղադիտում երեխաների մասնակցությամբ Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր հարցազրույցի վերաբերյալ Չի կարող պարզաբանում չտալ... բիզնեսի հարց «լուծող» պաշտոնյայի հրաժարականի հետքերով«Օդից փողն» այլևս եթերում չէ Նիկոլ Փաշինյանի գործերի կառավարիչը հրաժարական տվեցՆախագահի նստավայրի տարածքում սիրողական աստղադիտում է կազմակերպվել Քաղավիացիայի դիրքորոշումը՝ մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումների, վերլուծությունների, տարակարծությունների վերաբերյալ ԵՏՀ-ն Հայաստանի համար երկարաձգել է ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի ներդրման ժամկետը Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժանող հուշարձանին (լուսանկարներ, տեսանյութ) Սանիթեքը ներողություն է խնդրում Երևանի բնակիչներիցՆախագահը ներկա է գտնվել Արամ Մանուկյանի հուշարձանի բացման արարողությանը Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն միջոցների նպատակային օգտագործմանն ուղղված հարցեր Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել. Արցախը հերքում է Նիկոլ Փաշինյանը նոր հանձնարարություն է տվելՎարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում Հրապարակվել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկը (լուսանկարներ) Ի՞նչ կարևոր ասելիք ուներ Տեր-Պետրոսյանը՝ ՓաշինյանինՎթարային ջրանջատում Կապանում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն հուլիսի 17-ի դրությամբ 721.4 միլիոն դրամ է վճարել պետբյուջե Արամ Մանուկյանը մեր նորագույն պետականության մեծագույն առաքյալն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ) Մշակույթի նախարարությունը Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վայրը փոխելու առաջարկություն է ներկայացնելու քաղաքապետարան Մեղադրանք է առաջադրվել՝ ավազակային հարձակմամբ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար Գագիկ Խաչատրյանի կատարած ենթադրյալ հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է դատախազություն. 64 միլիոն դոլարի վնաս է պատճառվելՈստիկանին մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար Քիմ Քարդաշյանին «բռնացրել են» Լոս Անջելեսում քույրերի հետ (լուսանկարներ, տեսանյութեր) 72-ամյա Շերը խորը բացված դեկոլտեով (լուսանկարներ, տեսանյութ)Կես միլիոն վարդերից բուրգ են կառուցել (տեսանյութ) Աշխարհի ամենագեղեցիկ կամուրջները (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսական ռազմաբազայի զինվորներն առանց թույլտվության զորավարժություններ են անցկացնում Փանիկ գյուղումՆեյմարը` բասկետբոլ խաղալիս (տեսանյութ)Ջրի փոխարեն՝ ցեխաջուր ծորակներից (տեսանյութ)Քեթի Փերին 9 միլիոն դոլարով վաճառում է Հոլիվուդի իր շքեղ առանձնատունը (լուսանկարներ) Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. Ռուբեն ՀայրապետյանՈ՞ւր է կորել «դոշակի» տակ պահված 45 միլիարդը Ջորջ Քլունի, Ռոնալդու ու Մեսսի. աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիները՝ ըստ Forbes-իԻնչ է ախտորոշել Ֆրանսիայից ժամանած բժիշկըԿարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ»